Փաշինյանը չի՞ տաբերում ՀՀ դրոշի գույները.yerevan.today

Загрузка...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս պետական այցով Վիետնամում էր: Բազմաթիվ հանդիպումների, ելութների և ձեռքսեղմումների ֆոնին մի ուշագրավ պատկերի հանդիպեցինք ․ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվում էր դրոշի ֆոնին, որը բոլորովին հայկականը չէր․ այն բաղկացած էր կարմիր, կապույտ և դեղին գույներից։ Փաշինյանը և նրա արարողակարգի ներկայացուցիչները տեղյա՞կ են, որ մեր դրոշը դեղին գույն չունի։ Ըստ Սահմանադրության և դրոշի մասին օրենքի՝ ՀՀ դրոշի գույներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։

Պատկերն առավել ուշագրավ է դառնում, երբ նայում ենք վարչապետի՝ եռագույն փողկապը, որը երբեմն կրում է․ այն ևս նարնջագույնի փոխարեն դեղինով է պատված։

Պետության նկատմամբ սա ոչ այլ ինչ է, քան անարգանք։ Ու դա ցուցաբերում է նույն վարչապետը, որը դրոշը չհարգելու համար մաքսատան աշխատողի էր գործից հանում՝ մինչ այդ նվաստացնելով:

Վիետնամում այս խայտառակ պատկերը վարչապետի փնթի արարողակարգի մասին է խոսում։ Ընդ որում, այդպես էր մի քանի հանդիպումներում։ Վիետնամի վարչապետի հետ հանդիպումից հետո Փաշինյանին ընդունեց նաև Վիետնամի Ազգային ժողովի նախագահը: Ու կրկին՝ կարմիր, կապույտ և դեղին գույներով դրոշ։

Ստացվում է, որ Հայաստանի վարչապետի համար կարևորը երկրից դուրս գալն է, թեկուզ դա լինի որևէ այլ երկրի դրոշի ներքո։

Հարց է, թե ինչու է երկրի ղեկավարը ներսում դրոշասեր ձևանում, եթե իր համար բոլորովին միևնույն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...