Տնտեսական հեղափոխությունը իրականում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք

Տնտեսական հեղափոխությունը իրականում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք

Վերջերս շատ ենք լսում նոր իշխանություններից տնտեսական հեղափոխության մասին, որը չգիտես ինչու անընդհատ հետաձգվում է: Նախևառաջ, պիտի նշեմ որ այդպիսի եզրույթ տնտեսության տեսության մեջ չկա: Ենթադրում եմ, որ ի նկատի ունեն տնտեսական զարգացման ցուցանիշների աճ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որոշեցի տեսնեմ, թե ինչ բան է այն ՛թռիչքաձև տնտեսական աճը՛, որի մասին Նիկոլ Փաշինյանը այդքան խոսում է, ու որը մի ամբողջ կազմով՝ Կառավարությունը իր հերթին, Ազգային ժողովը իր հերթին, բոլորը պայծառ, խելացի ազգի ընտրյալներ, չեն կարողանում գլուխ բերել…
Եկեք սկզբից պարզենք, թե ինչ է ՛տնտեսական աճը՛: Այսօր բոլորը գիտեն այդ առտահայտությունը, բայց վստահ եմ, որ եթե հարց ուղղենք հանրությանը, թե ի՞նչ է այդ տնտեսական աճը իրենից ներկայացնում, քչերը կկարողանան սահմանել: Հեռու չենք գնում՝ Վիքիպեդիան մեզ օգնական: Մեջբերում եմ.

Տնտեսական աճ, բարդ ու բազմակողմանի տնտեսական երևույթ, տնտեսագիտության տեսության և տնտեսական քաղաքականության կարևոր հիմնախնդիրներից մեկը։ Տնտեսական աճը երկրի տնտեսության զարգացման ամփոփ բնութագրիչն է, որը պայմանավորված է ոչ միայն արտադրական ռեսուրսներով, քաղաքականությամբ, օրենսդրությամբ, այլև բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական գործոններով։
Հիմա եկեք վերլուծենք:

Տնտեսական աճը պատկերացնելու և այն գնահատելու համար սովորական մահկանացուներին բավական է տեղեկանալ տնտեսական աճի տեմպերի մասին, որի հիմնական ցուցանիշն է ՀՆԱ-ի շարժը: Բայց նույնիսկ սա շատ կբարդացնի մեր վերլուծությունը: Ըստ էության, ինձ որպես շարքային քաղաքացու հետաքրքրում է միայն հասարակության անդամների բարեկեցությունը, ինչը պայմանավորված է տնտեսական աճի տեմպերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով, ըստ 2017թ. փետրվարին Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի /ինքը զեկույցը պատրաստել է Կոմպասս Կենտրոնը/՝ տնային տնտեսությունների եկամուտները Հայաստանում վերջին 10 տարիներին շարունակաբար աճել են: Հատկապես զգալի աճ է տեղի ունեցել 2012թ.` 11.29%, և 2014թ.` 13.41%: 2015թ. նախորդ տարվա համեմատ եկամուտ-ները աճել են 4.48%-ով և մեկ շնչի հաշվով կազմել ամսական 52.377 դրամ: Աղքատության մակարդակը, ըստ նույն աղբյուրի, կայուն նվազել է 2010 թվականից (35.9%) ի վեր 2017 թվականին դառնալով 25.7%:

Այ սրանք են շարքային քաղաքացու համար տնտեսական աճի լավագույն ցուցանիշները:
Կարծում եմ, ավելորդ է նշել, որ այս դինամիկան արձանագրվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Ավելին ասեմ, Սերժ Սարգսյանը երկրի ղեկը ստանձնել է անմիջապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը գտնվում էր, մեղմ ասած, ոչ այնքան լավ լիճակում:

Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները որդեգրել են նախկինների նախաձեռնությունները իրենցով անելու քաղաքականությունը: Բոլորս հիշում ենք անցյալ տարվա Ֆրանկոֆոնիայի լայնածավալ միջացառումները, բանակի 1000 դրամը, որի համար Նիկոլ Փաշինյանը ինչեր ասես չասեց Վիգեն Սարգսյանին, բայց որը առ այսօր գանձվում է և այս շարքը կարելի է երկար շարունակել: Այն որ մինչ օրս ներկա իշխանությունների գործողությունների ՛շնորհիվ՛ ՀՀ տնտեսությունը դեռ չի փլուզվել, դա նախորդ իշխանության աշխատանքի իներցիան է: Սակայն փլուզման նախադրյալները արդեն ակնառու են՝ ներդրումների կտրուկ նվազում, արտագաղթ և այլն: Ամեն օր մենք լսում ենք, թե ինչպես են վարչապետը, փոխվարչապետը և այլ պաշտոնյաներ հայտարարում բարձր տնտեսական աճի մասին վկայող թվեր: Հատկանշական է, որ նույնիսկ իրենց թվերը իմի չեն կարող բերել՝ ամեն մեկը տարբեր թիվ է նշում միևնույն ցուցանիշի մասով:

Մի խոսքով, էլեկտորատի այն մասը, որը դեռ հավատում է վարչապետի տված խոստումներին, սպասում է, թե երբ պիտի բացահայտվի Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխության առեղծվածը: Մինչդեռ մենք, սթափ մտածողներս, գիտենք, որ տնտեսական աճը արդեն իսկ գրանցվել է վերջին 10 տարիների ընթացքում, ուղղակի այն բավականաչափ գովազդված չի եղել:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ
Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով