Տեր-Պետրոսյանի վենդետտան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արվում է Փաշինյանի ձեռքով

Загрузка...

2008 թվականի փետրվարյան օրերն էին՝ չարաբաստիկ մարտի 1-ին նախորդող շրջանը:
Ամեն օր Ազատության հրապարակում էի՝ առավոտյան 10-ից մինչև երեկոյան 21-22-ը: Նախ՝ որպես լուսաբանող լրագրող, երկրորդ՝ չեմ թաքցնի, որպես հետաքրքրասեր քաղաքացի:

Եվ ի՞նչ էր այնտեղ կատարվում՝ այդ փոքրիկ վրանային ավանում: Հիմնականում հասարակ մարդկային շփում էր, այն մերթ ընդ մերթ ընդհատվում էր ելույթներով, որոնց առյուծի բաժինը պատկանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ի՞նչ էր ժամերով խոսում Տեր-Պետրոսյանը, որին հավաքվածները լսում էին ուղղակի քարացած:
Նա խոսում էր, որ պետությունը գտնվում է ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների ձեռքին, ափսոսանք էր հայտնում, որ ինքը Սերժին ու Քոչարյանին ժամանակին բերեց Հայաստան, քամահրանքով էր խոսում հատկապես երկրորդ նախագահի մասին, մի անգամ էլ նույնիսկ կոչ արեց Սարգսյանին ու Քոչարյանին՝ գալ Ազատության հրապարակ՝ Օպերայի շենքի սև մուտքից, քանի որ արժանիք ու պատիվ չունեն գալու հիմանական դռնից:

Տեր-Պետրոսյանն ասում էր ու մարդկանց համոզում, թե Քոչարյանը քանդել է երկիրը, և եթե հիմա էլ Սերժ Սարգսյանը գա իշխանության՝ մի քանի տարի հետո այլևս Հայասստան չի լինի:
Նա ասում էր, որ ստեղծվել է բրգաձև ավազակապետական համակարգ՝ վերից վար կոռումպացված, որի դեմը պետք է անպայման առնել: Այն, որ դուք լավ չեք ապրում, մեղավոր են ղարաբաղցի պաշտոնյաները․ սա՛ էր ԼՏՊ-ի ելույթների հիմնական մեխը:

Մի խոսքով, խեղաթյուրված մի պատմություն, որը նա ամեն օր առավոտից երեկո մատուցում էր մարդկանց:
Շատերն էին նրան հավատում: Ես ինքս հավատում էի նրան: Իսկ հիմա՝ տարիներ անց, ես տեսնում եմ, որ Տեր-Պետրոսյանը անձնական հարց ուներ Ռոբերտ Քոչարյանի հետ և վրեժի զգացում: Տեր-Պետրոսյանը երկրորդ նախագահին էր համարում իր՝ 1996 թվականի հրաժարականի պատճառը: Եվ դրա համար էլ Քոչարյանին սևացնում էր որքան կարող էր՝ նույնիսկ նրա ակցենտով խոսելով, նրան ծաղրելով: Եվ դրա համար տնտեսություն զարգացնողին անվանում էր թալանչի:

Հիմա այս վենդետտան, այս վրեժխնդրությունը, որ իրականացվում է, արվում է Տեր-Պետրոսյանի լավագույն աշակերտ Փաշինյանի ձեռքով և Տեր-Պետրոսյանի լուռ հավանությամբ: Քոչարյանն ինչքան մեղմ ու մեծահոգի եղավ ժամանակին ՀՀՇ-ականների նկատմամբ, այնքան նրանք երես առան և ագրեսիվացան:

————-
Այս մշուշը ցրվելու է:
Մարդիկ ի վերջո հասկանալու են, թե ով էր գործ անողը, ով՝ քանդողն ու թալանողը: Թե ով էր սուտասանը, և ով՝ բանտում ապօրինի հայտնվողը:
Անպայման ցրվելու է մշուշը, քանի որ տարիների հեռավորությունից ավելի պարզ է երևում ամեն ինչ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...