Տեղներդ ճանաչեք, վերը մի նստեք, որ հետզհետե վար չիջնեք

Արսեն Թորոսյանի մամլո խոսնակի կողմից լրատվական կայքի դեմ հայց ներկայացնելը նույնքան զավեշտալի է, որքան ծխախոտի դեմ պայքար մղող նույն նախարարի նույն խոսնակի կողմից ծխախոտը բերանին անձանց հետ լուսանկարներ հրապարակելը։

Datalex.am դատական տեղեկատվական համակարգում աչքովս ընկավ, որ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայց է ներկայացրել «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ՝ պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ինտերնետային կայքում վճիռը հրապարակելուն պարտավորեցնելու վերաբերյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական պաշտոնյա դառնալուց հետո Civilnet-ի նախկին լրագրողուհու ոտքերը միանգամից կտրվել է գետնից, ինչի մասին վկայում է վերոնշյալ հայցի բովանդակությունն ու պահանջները։

Դիմելով դատարան նախարարի «բարձախոսը» ներկայացրել է հետևյալ պահանջները․«Տեղադրել լրատվական հոդված www.hraparak.am ինտերնետային կայքում, որի վերնագիրը շարադրել այսպես «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն ներողություն է խնդրում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարից»․․․ «պարտավորեցնել www.hraparak.am ինտերնետային կայքում հրապարակել սույն գործով կայացված վճիռն ամբողջությամբ, հետևյալ եղանակով.
Տեղադրել լրատվական հոդված www.hraparak.am ինտերնետային կայքում, որի վերնագիրը շարադրել այսպես «Բավարարվել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի հայցն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ին, իսկ բովանդակության սկիզբը շարադրել այսպես «ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը դիմել է դատարան «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ: Դատարանը բավարարել է հայցապահանջը: Ստորև ներկայացվում է դատարանի կայացրած վճռի բովանդակությունն ամբողջությամբ, այնուհետև շարադրել վճռի բովանդակությունն ամբողջությամբ: »։

Տիկնոջ ինքասիրահարվածությունն ու ինքնագերագնահատականն այնքնա է բարձրացել, որ նա որոշել է ամբողջությամբ հակառակն իրականացնել այն պարտականությունները, որոնք նրա համար սահմանաված են նախարարության կանոնադրությամբ։
Զավեշտի նմանվող այս քայլը չեր կարող իրականացվել առանց մեծն նախարար Թորոսյանի, ով ի դեպ հանցագործության մասին հաղորդումը որակել էր բացառապե սիր ձեռքի տակ եղած թղթերը իրավապահներին հանձնելու «անմեղ» գորընթաց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի լավ խոսք ունենք․

Տեղներդ ճանաչեք, վերը մի նստեք, որ հետզհետե վար չիջնեք:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով