Տավուշի մարզում Lexus-ով ավտովթարի է ենթարկվել քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը . shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթարի է ենթարկվել Ստյոպա Սաֆարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժաներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Ս. Սաֆարյանը հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի եղբայրն է, ով քաղաքագետ է, Միջազգային և անվտանգության միջազգային ինստիտուտի տնօրենը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով