Վրաստանում վթարից վիրավորված ՀՀ քաղաքացիների մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Գորիում տեղի ունեցած վթարի վերաբերյալ․

«Հուլիսի 7-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ մահացել են, իսկ հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժածների առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխնախարարը մեկնում է Վրաստան։

«Իմ հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան՝ ըստ անհրաժեշտության։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրեմ հաջորդիվ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԻՆ լրատվական ծառայությունը մանրամասներ է հաղորդում Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի մասին:

Տուժածներից մեկին տեղափոխել են Գորի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներին՝ Թբիլիսի քաղաքի ԲԿ, որտեղ նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Հիշեցնենք, որ Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

«Ցավոք կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:

Կապի մեջ ենք մեր վրացի գործըներների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս կյանքերը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով