Վիրահատական սեղանին պառկած հիվանդին չեն կարողացել վիրահատել՝ հոսանք չլինելու պատճառով. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հուլիսի 10-ին հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մի քանի ժամ տևած անջատումների ժամանակ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն իրենց սուրբ պարտքն էին համարել մարդկանց հորդորել հնարավորինս խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել: Արսեն Թորոսյանը, օրինակ, Facebook-ի իր էջում գրել էր. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»: Հանրապետական հիվանդանոցում, ըստ երևույթին, այնքան լուրջ են ընդունել «շեֆի» ասածը, որ անջատել են ինչ պատահի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ վիրահատական սեղանին պառկած հիվանդին բժիշկները չեն կարողացել վիրահատել՝ հոսանք չլինելու պատճառով: «Տեղային անզգայացումով վիրահատություն պետք է անեին, երբ հոսանքը գնաց: Բժիշկներն իրար էին նայում, չգիտեին՝ ինչ անեն: Հարցնում ենք՝ դուք համապատասխան սարքեր չունե՞ք, որ հոսանք ապահովի, ասում են՝ ոչ: Ստիպված եղանք այնքան սպասել, մինչև լույսերը եկան, ու բժիշները կարողացան գործի անցնել:

Բարեբախտաբար, վիրահատությունը չէին սկսել, այլապես պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե հանկարծ վիրահատության ընթացքում անջատում լիներ»,- ասաց նա: Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ զանգահարել է առողջապահության նախարարության թեժ գիծ, ներկայացրել խնդիրը, բայց նրան ի պատասխան ասել են, թե իրենք ոչինչ անել չեն կարող, պետք է հիվանդանոցի տնօրինությանը դիմել: Նախարարությունը, փաստորեն, անհաղորդ է իր ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունում տիրող իրավիճակին: Ի՞նչ է նշանակում վիրահատությունը հետաձգել կամ այն կիսատ թողնել էլեկտրաէներգիա չլինելու պատճառով, իսկ եթե ծայրահեղ ծանր դեպք լինե՞ր ու շտապ վիրահատություն անելը վայրկյանների հա՞րց: Այդ դեպքում ո՞վ էր պատասխան տալու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

Հայաստան. երկիր որտեղ վարչապետի որդին նման անհասկանալի պայմաններում և հանգամանքներում ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում.Նարեկ Սամսոնյան

18.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով