Վերաբացվել է Կաթողիկոսի եղբորորդու վերաբերյալ քրգործը. Կաթողիկոսին դարձնում են ավելի կառավարելու.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2018 թ․ փետրվարի 19-ին Էջմիածնում աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ։ Մամուլը գրեց, որ Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, իր թիմակիցների միջոցով փորձել է առեւանգել եւ ծեծի է ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։

Պատճառը եղել է 3 միլիոն դրամից ավելի գումարը, որը, ըստ մասնակիցների, յուրացվել է Մխիթարյանի կողմից՝ կաթողիկոսի եղբորորդուն պատկանող գազալցակայանից։ Մամուլի բարձրացրած աղմուկի արդյունքում քրեական գործ հարուցվեց՝ ՔՕ 322՝ ինքնիրավչություն հոդվածով, որը հետագայում կարճվեց

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ տեղեկացանք, որ իշխանությունները վերաբացել են այս գործը, եւ այժմ մեծ թափով քննություն է գնում, ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի այն։ Ակնհայտ է, որ այս քննությունը կաշկանդելու է Գարեգին Բ-ի գործողությունները եւ նրան դարձնելու է էլ ավելի կառավարելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով