Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, ապտակ էր թավշյա չինովնիկներին.Հայկ Կիսեբլյան

Загрузка...

Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը բավական կոպիտ գնահատականներ է հնչեցրել Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Սա Ապտակ էր թավշյա հեղափախական չինովնիկներին և հիշեցում, որ Վենետիկի հանձնաժողովն ամեն ինչի հանդեպ անտարբեր չի գտնվելու, չի դառնալու քաղաքական բեզպրիձելի և վենդետայի բութ գործիք ու անընդհատ հանդես է գալու հիշեցումներով և հրապարակավ հայտարարություններով, անհրաժեշտության դեպքում վկայելով նաև, որ այս կամ այն հարցում «լվանում է իր ձեռքերը» և քաշվում է մի կողմ:
Ստորև նշում եմ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունից քաղված մի քանի առանցքային հետևություններ:

1. Վենետիկի հանձնաժողովը կրկին հայտարարեց, որ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն, կիրառվող ցանկացած միջոց պետք է բխի ՀՀ Սահմանադրությունից և միջազգային ստանդարտներից։
2. Վենետիկի հանձնաժողովը արձանագրեց, որ ինչպես նախկինում այդպես էլ այսօր, ըստ հանձնաժողովի կարծիքի, գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար: Փոխարենը Հայաստանը պետք է ամրապնդի կարգապահական ընթացակարգերը:
3. Վենետիկի հանձնաժողովը հիշեցնում է, որ Հայաստանը դեռ չունի էլ վեթինք իրականացնելու համար անհրաժեշտ փոփոխությունների նախագիծ:
4. Վենետիկի հանձնաժողովը հիշեցնում է, որ ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև այս տարվա հուլիսի վերջ և ՀՀ-ն պարտավոր է անել այդ փոփոխությունները, որոնք դեռ չի արել:
5. Վենետիկի հանձնաժողովը կասկածի տակ չի դնում նախկին իշխանավորների օրոք ընտրված ՍԴ դատավորներից և ոչ մեկի լեգիտիմությունը:
6. Վենետիկի հանձնաժողովը անհանգստացնող է որակում դատավոր Հավե Գրիգորյանի այն հայտարարությունը, ըստ որի ՍԴ 9 դատավորներից 7-ի լիգիտիմությունը կասկածելի է:
7. Վենետիկի հանձնաժողովը անհանգստացնող է որակում նաև այն, որ Վ Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությունը Ազգային Ժողովի պատգամավորների կողմից ընդունվել է ծափահարություններով, և կարծիք է հայտնում, որ Հայաստանում կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ։

Ստորև՝ Հայաստանին վերաբերող հատվածի ամբողջական տեքստը՝ հայերեն թարգմանությամբ

«[Վենետիկի Հանձնաժողովի քարտուղար] Պարոն Մարկերտը հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն՝ Սահմանադրության դրույթների պահպանմամբ: Այնուամենայնիվ, դատական իշխանությունը շատերի կողմից համարվել է կոռումպացված և նախկին իշխանությանը մոտ կանգնած։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Պարոն վարչապետին ուղղված իր նամակում [Վենետիկի] Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաև պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին։

Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։

Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ։ Իր նիստում [Վենետիկի Հանձնաժողովի] Ընդլայնված բյուրոն լիազորել է հրատապ կարծիքի մշակումը։

[Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանը մինչև հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։

Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Նրա հիմնական փաստարկն այն է, որ համաձայն նախկին խմբագրությամբ Սահմանադրության՝ վերոնշյալ դատավորներն ընտրվել են որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մինչդեռ Սահմանադրության նոր տեքստում նշված է Սահմանադրական դատարանի դատավորներ։ Այնուհանդերձ, փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ։
[Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց [Հանձնաժողովի] Նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ»։

Ֆոտոլրագրող,Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ
Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...