«Վարչապետը վախից դողում է սորոսականների ապազգային քարոզչության դեմ մի թթու խոսք ասել».Հայկ Գևորգյանց

Վարչապետ Փաշինյանը Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում ընթացող հանդիպման ժամանակ նշել է, թե մեկ տարի առաջ տեղի ունեցածը մաքուր հայկական հեղափոխություն է, որ հենված է եղել հայկական ավանդական արժեքների վրա:

Զարմանալի է, տեսնե՞ս վարչապետն իր ասածին հավատում է, քանի որ ինչ հեղափոխություն է տեղի ունեցել, ինչքան սորոսականներ կային, պաշտոնների նշանակվեցին, և ինչքան հնարավոր էր, հարվածի տակ դրվեցին մեր ազգային արժեքներն ու ընտանիքը: Հիմա էլ հասել են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փուլին և սոցցանցերում սեռական բռնությունների մասին հեքիաթների տարածման ֆլեշմոբ են անում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը թող մի հատ կողքերը նայի, տեսնի մարդիկ ինչ են ասում: Եթե հեղափոխությունը Սորոսը և նրա նմանները չեն արել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետը վախից դողում է սորոսականների ապազգային քարոզչության դեմ մի թթու խոսք ասել, քանի որ այդ դեպքում սորոսական ուժերն իրեն ինչպես որ բերել են իշխանության, այնպես էլ կիջեցնեն իշխանության պատվանդանից:

Հայկ Գևորգյանցի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով