Վարդավառին պատգամավորները Բաղրամյան պողոտայում կլվանան գորգեր

Ազգային ժողովը հուլիսի 28-ին հրավիրում է խորհրդարանի այգի` մասնակցելու Վարդավառի առթիվ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնած միջոցառմանը:
 
ԱԺ-ից տեղեկացնում են, որ միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև կմեկնարկի Վարդավառը:
Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։ Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կլինեն քննարկումներ գորգերի մասին, կխաղան քվեսթ:
Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով