Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար սահմանադրական փոփոխություննե՞ր կարվեն. «Ժողովուրդ»

Загрузка...

Թերթի տեղեկություններով՝ ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հւսնգուցալուծման մասով:
Թերթի տեղեկություններով՝ քանի որ իշխանու­թյունների՝ ՍԴ անդամների հրաժարականի ծրագիրը չստացվեց, վերջիններս որոշել են այլ ձեւով հարցը լուծել եւ նախաձեռնել նաեւ սահմանադրական փոփոխություններ: Եվ նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ | Փաշինյանը նշել էր. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարա­վոր է նաեւ սահմանադրական փոփոխությունների իրականացումը»:

Ընդ որում, նա ակնարկել էր, թե դա պետք է արվի ժողովր­դի պահանջով: Եվ ահա, Սահմանադրությունն էլ դա թույլ է տալիս անել, ու անհրաժեշտ է 150 հազար քաղաքացու նախաձեռ­նություն: Բայց իրավապահ ոլորտում կարծիք կա, որ իրականում հնարավոր փոփոխություններն արվելու են ոչ թե ճգնաժամը հանգուցալուծելու, այլ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...