Ստամբուլյան կոնվենցիան իրոք մտահոգիչ է ,մեզ ստիպում են արմատախիլ անել մեր ավանդույթները.Վահան Բաբայան

Ստամբուլյան կոնվենցիան իրոք մտահոգիչ է ,մեզ ստիպում են արմատախիլ անել մեր ավանդույթները:

Մարդու իրավունքները լավ բան են,բայց մենք ունենք նաև սովորույթներ,որոնցից հրաժարվելը կարող է լինել կործանարար մեր ազգային նկարագիրը պահպանելու հարցում:Իհարկե պետք է լինի հավասարություն սեռերի միջև,բայց այնպես,ինչպես մեր ազգն է պատկերացնում,այլ ոչ թե գերմանացին կամ շվեդը:
Մինչ օրս չի եղել այս կոնվենցիան,բայց մեր ազգը ընտանիք պաշտող և սրբացնող ազգ է,ի՞նչ է կոնվենցիայով ենք մենք հայերս սովորելու կանանց հարգել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարդացեք մի հատված այս չարաբաստիկ կոնվենցիայից,որը Նիկոլի կառավարությունը բերելու է ընդունելու:

Հոդված 12 – Ընդհանուր բնույթի պարտավորություններ

1. Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց
և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ` Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով