Սորոսի վաստակները Հայաստանի փրկությունն էին.shame.am

shame.am-ը գրում է.

Հայրենի գրանտակերները ջանք չեն խնայում Հայաստանի քայքայման ու կործանման գործում: Սրանք Փաշինյան Նիկոլից պահանջում են դատապարտել անցյալը, քաղաքական գնահատակ տալ վերջին 20 տարվա պատմությանը: Այսինքն, սրանք գնում են Նիկիտա Խրուշչովի ճանապարհով, որը դատապարտեց և մերժեց ստալինիզմը, ինչը և դարձավ ԽՍՀՄ կործանման սկիզբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի ղեկավար սաքունց արթուրն ասում է, որ «պետության զավթմանը» պետք է տրվի քաղաքական գնահատական: Վկայակոչելով միջազգային փորձը՝ սա պնդում է, թե տասնյակ տարիներով բարգավաճած կոռուպցիան Հայաստանում պետք է բնորոշել հենց «պետության զավթում» եզրույթով:

Սրա ղեկավարած կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի», Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համատեղ մոտ 30 էջանոց դիտարկումներ ու առաջարկություններ են ներկայացրել առաջիկա երեք տարիների հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի վերաբերյալ։ «Պետության զավթմանը» գնահատական տալու առաջարկը հենց այդ փաստաթղթում են ներառել:

Ակնհայտ է, որ բարսեղյան լևոնը, մինասյան լարիսան, սաքունց արթուրը հերթական հարվածն են պատրաստում Հայաստանի դեմ: Սրանք ուզում են ասել և Ազգային ժողովով օրենքի ուժ տալ հետևյալին. Քոչարյանը, Սարգսյանը հանցագործներ են, պետության զավթիչներ, և Հայաստանի համար նոր ժամանակներն են եկել մեր՝ Սորոսի վաստակներիս գալուն պես: Այսինքն, Սորոսի վաստակներն ավելի շատ հայ են, ավելի շատ գործ են արել Հայաստանի համար, քան Քոչարյանն ու Սարգսյանը, որոնք պարզապես զավթել էին պետությունը և թալանել այն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով