ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է, պատրաստվեք երկարաժամկետ “խրամատային” պայքարի.Արմեն Աշոտյան

Загрузка...

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ըստ “Հայկական ժամանակի”՝ իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Այս կարճ, բաց չափազանց ուշագրավ հրապարակման օրինակով կարելի է բացահայտել փաշինյանական կառավարման ողջ անատոմիան:

1. Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի:

2. Գործի է անցնում պետության ռեպրեսիվ համակարգը, որի անունը դնում են “իրավապահներ”:

3. Պայքարի մյուս ուղղությունը տեղեկատվական մանիպուլյացիաններն են մի շարք զլմներով՝ գլխավորությամբ Նիկոլի ընտանիքին պատկանող մամուլի:

4. ՀԺ-ին զուգահեռ այս թեմայով միակողմանի հրետանային ռմբակոծություններ անում են Ազատությունն ու Հանրայինը:

5. Ամենաուշագրավն այն է, որ Նիկոլի թերթը արդեն նախապես որոշել է, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել “չարաշահումներ”, իսկ իրավապահ համակարգին պարզապես վերապահվում է “լեգիտիմացնել” այդ ինֆորմացիան:

Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է, պատրաստվեք երկարաժամկետ “խրամատային” պայքարի:

Կամ էլ հեռու խաղացեք ու վերջապես անցեք ձեր բուն պարտականությունների և ժողովրդին տրված հարյուրավոր խոստումների կատարմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...