Սարսափելի դեպք Շիրակում. բանակից նոր վերադարձած որդուն մայրը կախված է գտել

Загрузка...

Համագյուղացիները խոսում են, որ երիտասարդը վերջերս ինքնամփոփ էր դարձել։

Շիրակի Մեծ Սեպասար գյուղում մայրը որդուն գտել է կախված վիճակում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ` հուլիսի 6–ին, մայրը իրենց գոմում պարանով առաստաղից կախված է գտել որդուն, որն ընդամենը 6 ամիս առաջ զորացրվել բանակից։

21–ամյա տղայի ծնողները նրան հասցրել են Աշոցքում գտնվող Տիրամայր Նարեկի հիվանդանոց, բայց երիտասարդն արդեն մահացած է եղել։

Կատարվածի պատճառների մասին վարկած կամ վարկածներ առայժմ հայտնի չեն։ Համագյուղացիները խոսում են, որ երիտասարդը վերջերս ինքնամփոփ էր դարձել։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...