Սահմանին գազի թանկացումից հետո արդեն 7 ամիս «Գազպրոմ Արմենիայում» պարգևավճար չեն ստացել.«Փաստ»

Загрузка...

Թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկե­րությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգևավճար չեն ստացել։

Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխա­տակիցները մինչև այս տարի եռամսյա­կը մեկ պարտադիր ստանում էին պարգևավճարներ։ Ընկերության՝ մեր աղ­բյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ներմուծ­վող գազի գինը բարձրացավ 2019թ. հունվարի 1-ից։

Իշխանությունները հայ­տարարեցին, որ գնի բարձրացումը չի ազդելու շարքային քաղաքացու վրա, թեպետ ներկայումս գազի գինը փաս­տացի սահմանին բարձրացել է 15 Դո­լարով՝ նախկին 150-ի փոխարեն ներ­կայումս այն 165 դոլար է։

Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ըն­կերության ղեկավարությունը աշխատա­կիցներին ներքին կարգով տեղեկացրել է, որ պարգևավճարների բացակայու­թյան մասին չբարձրաձայնեն. մասնավո­րաբար, տարածքային գրասենյակնե­րում այս հանգամանքը բացատրել են այսպես՝ «դե, գազի գինը սահմանին բարձրացավ, երկրում գինը չբարձրա­ցավ, և կոմպենսացիան լինելու է ընկե­րության հաշվին, այդ թվում՝ ձեր պրեմի­աների հաշվին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...