Սահմանադրությունը՝ պետականության անսասանության երաշխիք.Վահե Էնֆիաջյան

Սահմանադրությունը՝ պետականության անսասանության երաշխիք

Սահմանադրության դերն առաջնային է հասարակություն-պետություն կապն ամուր դարձնելու գործում վճռորոշ՝ օրենքներով ամրագրված ժողովրդավարության կայացմանն ու ամրապնդման դրույթների կիրառման ժամանակ:
Սահմանադրության առաքելությունն ինքնին թելադրում է պետության իրավական խաղի կանոնները, որոնք պետք է լինեն հավասար բոլորի համար:
Մեր ժողովուրդն ուզում է ապրել Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում, որտեղ բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրելու համար ստեղծված պայմաններն ու երաշխիքները կլինեն հավասար բոլորի համար:
Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր տեղում և իր պարտականությունների շրջանակներում պետք է անի ուժերի առավելագույն ներածին չափով, որպեսզի վերոնշյալ նպատակները դառնան իրականություն և չմնան միայն թղթին հանձնված մտքեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհավորում եմ բոլորիս պետության Մայր Օրենքի օրվա կապակցությամբ:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով