Սահմանադրության օրը և քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանը․ Top-news

Загрузка...

Top-news-ը գրում է․

«Հնչում են շնորհավորանքներ Սահմանադրության օրվա կապակցությամբ, հնչում են բարեմաղթանքներ: Այսօր երկրի ամենակարևոր տոներից մեկն է, բայց տոնի զգացողություն չկա մի շարք պատճառներով:

Չես կարող չհիշել, թե ինչ փոփոխությունների ենթարկվեց Սահմանադրությունը և ինչպես, չես կարող չգիտակցել, որ դրա արդյունքում ունեցանք սուպերվարչապետություն և մշտական քաղաքական ճգնաժամում գտնվելու վտանգ: և վերջապես ինչ տոնի զգացողություն, երբ անգամ այդ փոփոխված սահմանադրությունը ոտնատակ տալով ազատությունից զրկված է ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դժվար է շնորհավորել Սահմանադրության օրվա առթիվ, երբ ունենք քաղբանտարկյալ նախկին նախագահ: Սիրում եք Ռոբերտ Քոչարյանին, թե չեք սիրում, գնահատում եք նրա վաստակը մեր երկրի համար, թե ոչ, կիսում եք նրա հայացքները, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ ոտնատակ տալով Սահմանադրությունը մենք ունենք քաղբանտարկայլ նախագահ:

Արդեն մեկ տարի է Ռոբերտ Քոչարյանը հետապնդման է ենթարկվում այն էլ երկրի Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Պատկերացնո՞ւմ եք, նա եղել է նախագահ, բայց տապալել է սահմանադրական կարգը: Անհեթեթություն, որի պատճառով մեր երկիրը հետընթաց է ապրում:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվեց քրգործ, որը, պարզվեզ «ջուր» է: Պարզվեց նաև, որ մարտի մեկի գործում որևէ նոր բացահայտում էլ չկա, ինչպես հայտարարվեց մոտ մեկ տարի առաջ: Պարզվեց, բայց դա որևէ նշանակություն չունի Սահմանադրությունը և օրնենքերը բռնաբարելու համար: Պարզվեց, բայց դրա համար որևէ մեկը նկատողություն չստացավ, անգամ շնորհավորանքներ եղան և խրախուսանքներ:

Ոմն մեկը որոշեց յուրօրինակ կերպով մեկնաբանել Սահմանադրությունը և օրենքները և դա հիմք դարձավ, որ մարդը, ՀՀ երկրորդ նախագահը ենթարկվի հետապնդման և դառնա քաղբանտարկյալ:

Ինչ ունենք այս մեկ տարում: Ունենք այն, որ մեղադրող կողմը խայտառակ եղավ, խայտառակ անելով պետությունն ու պետական կառույցները: Գործադիր իշխանությունն այս հարցում ևս խայտառակ եղավ, եթե մինչև վերջ անկեղծ լինենք: Ինչ հայտարարեցին, պարզվեց իրական չէ, պարզվեց իրականության հետ որևէ աղերս չունի: Ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, թե Ռոբերտ Քոչարյանն արյուն է հեղել, հետո ասացին, թե նրան նկատի չունենք:Սովորական խայտառակություն: և այս ամենից տուժեց հանրությունը, պետությունը: Ընդամենը երկրում ավելացավ անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը:

Այսօր Սահմանադրության օրն է, և մենք չենք կարող ասել, թե հիմնական օրենք հարգող հանրություն ենք, եթե այսօր ունենք քաղբանտարկյալ նախագահ: Կրկնում ենք, որևէ կապ չունի, թե կիսում ենք Ռոբերտ Քոչարյանի հայցքները, թե ոչ, դրանից իրականությունը չի փոխվում:

Մնում է հուսալ, որ հաջորդ Սահմանադրության օրն այլևս մեր երկրում քաղբանտարկյալներ չեն լինի և որևէ մեկն իրեն իրավունք չի վերապահի կամայական ձևով մեկնաբանել Սահմանադրությունը, օրենքները և մի ամբողջ երկիր դարձնել ծաղրի առարկա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...