«Սահմանադրական» գայթակղություններ.Անդրանիկ Թևանյան

«Իշխանություն պետք է, որովհետև մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին. նրանց պետք է կառավարեն և կանոնավոր ստեն»,– ասում էր հերոսներից մեկը «1984»–ում։

Սահմանադրությունը պետք է, որպեսզի արձանագրվի, թե ինչքան է հասարակությունը գոնե տեքստի մակարդակով կարողացել ազատություն նվաճել իշխանավորներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահամանադրությունը հաշվեկշիռ է ցույց տալիս։ Ցույց է տալիս իշխանությունների լկտիության ու այլասերման աստիճանը մի կողմից և ժողովրդի իրավական ու քաղաքացիական գիտակցության աստիճանը՝ մյուս կողմից։

Հիմա կա գայթակղություն՝ ոչ միայն փոխելու Սահմանադրությունը և ամրագրելու «ժողովրդի» ամբողջատիրական իշխանությունը, այլ նաև մինչև այդ փոփոխությունը յուրովի մեկնաբանելու հիմնական օրենքը, ծառայեցնելու այն մի խումբ անձանց մասնավոր շահերին և իշխանություն–հասարակություն հաշվեկշռում խոշոր վերաձևում իրականացնելու՝ հիմնվելով ամբոխավարության սկզբունքների վրա։

Իշխանության այդ գայթակղության աղբյուրը հակակշիռների բացակայությունն է կամ դրանց թույլ վիճակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե հասարակությունը փոփոխություն չմտցնի մեր քաղաքական դաշտի հաշվեկշռում, ապա հետագա քաղաքական զարգացումներն այնքան էլ անամպ չեն լինի ինչպես իշխանության, այնպես էլ մեր հասարակության ու պետության համար։

Եթե հաշվեկշիռը պետք է փոխվի, ապա իշխանության այլասերումը նվազեցնելու ուղղությամբ։

Սահմանը պետք է դնել այնպես, որ նույնիսկ ամենասրիկա իշխանությունը չկարողանա գայթակղվել։

Սահմանադրությունը սրիկաների գայթակղությունը զսպելու համար է։

 Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով