«Սադրանք ու հարված պետականության թիկունքին».Աղվան Պողոսյանը`Փաշինյանին

 

Նիկոլ Փաշինյանը, ՀՀ զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ, իր ելույթում ասել էր,որ «Հեռու չէ այն օրը,երբ կհնչի նաև տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը: Ու ահա այսպիսի արտահայտություններ է անում մի մարդ ,որի կառավարման ժամանակահատվածում, մեղադրյալի կարգավիճակ ունեն երեք գեներալ- գնդապետ, մեկ գեներալ- լեյտենանտ խոշտանգվում է բանտում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Նիկոլ Փաշինյանի անմիջական դերակատարությամբ Արցախի պաշտպանության բանակում չեն այլևս երեք հզորագույն գեներալներ՝ Լևոն Մնացականյանը,Վիտալի Բալասանյանը և Սամվել Կարապետյանը: Ու այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման ընդամենը մեկ ու կես տարինների ընթացքում:Ի՞նչ է սա ,եթե ոչ սադրանք ու հարված պետականության թիկունքին:

Աղվան Պողսյանի ֆեյսբուքյան էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով