Ռուստամ Բադասյանի հայրը հին Հայաստանի կոռումպացված ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ. Մարինա Խաչատրյան

Загрузка...

Մարինա Խաչատրյանն իր Ֆեսյբուքյան  էջում գրում է.

«Այսօր նամակներ եմ ուղարկել ՀՀ ՊՆ նախարարին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ՌՈ պետին ներկայացնելով բժշկական տեսանկյունից հիմնավոր կասկածներ, ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ առկա է 30 աստիճանի սկոլիոզ: Հիշեցնեմ, որ այդ հիվանդության հիմքով է բանակից ազատվել Ռուստամ Բադասյանը ում հայրը` Վլադիմիր Բադասյանը հին Հայաստանի կոռումպացված ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ` Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ և այլն…

Իմ նամակով ես պահանջել եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։ Կարծում եմ, եթե Արդարադատության նախարարը թաքցնելու ոչինչ չունի և նրա բանակից ազատվելու հիմքերը իրական են, ապա ինքը առաջինը պետք է շահագրգռված լինի օգտվել իմ` մասնագետ-նեյրովիրաբույժի առաջարկից:

Ավաղ…

ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի, Ռազմական Ոստիկանության պետի, կամ իրավասու այլ մարմնի փոխարեն առաջակտուր լինելով Ռուստամ Բադասյանի ենթական փորձում է հերքել մի բան որը կարող են հերքել կամ հաստատել բացառապես բժիշկները:

Ես շարունակում եմ պնդել իմ նամակում բարձրացված պահանջը և սպասում եմ նամակիս իրական հասցեատերերի` ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի և Ռազմական Ոստիկանության պետի պատասխանին:

Վաղը` հուլիսի 17-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբում մասնակցում եմ մամուլի ասուլիսի, որտեղ պատրաստ եմ պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...