Ռուսաստանն ու Վրաստանը այսօրվանից դադարեցնում են ավիահաղորդակցությունը. 3 մլրդ ռուբլու կորուստ է հաշվարկվել

Загрузка...

Այսօրվանից՝ հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումները ժամանակավոր դադարեցնելու որոշումը:

Ինչպես հաղորդում է TACC-ը՝ կիրակի վրացական Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերություններն իրականացրել են վերջին թռիչքները Ռուսաստանի ուղղությամբ:

Այդ թռիչքից հետո դադարեցվել ենք թռիչքները դեպի Ռուսաստան:

Այս մասին հայտարարել է MyWay Airlines-ի PR-մենեջեր Թամար Քոբուլաշվիլին:

Վրաստանից դեպի Ռուսաստան վերջին թռիչքները այսօր կիարկանացնեն «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա» եւ «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունները:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գնահատել է Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման հետեւանքով ավիաընկերությունների կորուստները՝ հաշվելով դրանք 3 մլրդ ռուբլիի չափով:

Վնասների մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

 

Աղբյուրը` armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...