Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է քաղաքապետի հրաժարականը

Ռեֆորմիստների կուսակցության խորհուրդը երեկ քննարկել է քաղաքում տիրող սարսափելի չափերի հասնող և քաղաքի բնապահպանական ֆոնի վրա ազդող աղբի աղետալի կուտակումների հետ կապված վիճակը,որոնք
ամառվա ամիսներին հղի են համաճարագաի ծագման վտանգով:

Հասկանալով, որ արդեն 8 ամիս բոլոր լիազորություններով օժտված Երևան քաղաքի ղեկավարությունը անկարող լինելով լուծել
աղբահանության պրիմիտիվ խնդիրը չի կարողանալու նաև լուծել իր առջև դրված Երևան քաղաքի զարգացման և բնականոն կյանքի ապահովման լրջագույն խնդիրները, պահանջում ենք անհապաղ
արձակել Երևանի ավագանին, նշանակել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, քաղաքի իշխանության ղեկը հանձնել իրականում ժողովրդի կողմից ընտրված արհեստավարժ, փորձառու
նոր ավագանիին և նոր քաղաքապետին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռևս մեկ տարի առաջ անցկացված ավագանու արտահերթ ընտրություններին ժամանակ Ռեֆորմիստնորի կուսակցությունը որպես ընտրություններին մասնակցող քաղաքական ուժ երևանցիներին
զգուշացնում էր որ չի կարելի Երևան քաղաքը վստահել կառավարման փորձ չունեցող, քաղաքի խնդիրներին անծանոթ դերասանին:
Քանի որ մասնագիտությամբ դերասան-երկիծաբան քաղաքապետին
առաջադրել է իշխող կուսակցությունը, ապա իրենք նույնպես պատասխանատու են քաղաքում տիրող սարսափելի գարշահոտության և հակասանիտարական վիճակի համար:

Ուստի միայն քաղաքապետի հրաժարականով անհնար է լուծել առկա խնդիրները: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և ռեֆորմացիա:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով