ՌԴ քաղաքացի ներկայացած երիտասարդ աղջիկը, ով ավտոմեքենան վարում էր խմած, «մուկ ու կատու էր խաղում» ճանապարհային ոստիկանների հետ

Երեկ՝ հուլիսի 14-ին, հերթական ուժեղացված ծառայության արդյունքում Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ։ Այդ ժամանակ ճանապարհային ոստիկանները, երբ փորձել են ավտոմեքենան տեղափոխել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը հրաժարվել է ավտոմեքենայի բանալիները հանձնել ոստիկաններին։ Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանական մի քանի ծառայությունների ներկայացուցիչներ, սակայն դա նույնպես օգուտ չի տվել։ Վարորդը, կարծես, 2 ոտքը դրած լիներ 1 կոշիկի մեջ, ու հրաժարվում էր ենթարկվել ոստիկաննեի օրինական պահանջին՝ հանձնել ավտոմեքենայի բանալիները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն անընդհատ կրկնում էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով