Ռազմիկ Ամյանին նախարարը վախեցնու՞մ է․․․«Հրապարակ»

Պետական պաշտոնյային  այլ կերպ եմ պատկերացնում՝ զուսպ, հավասարակշռված։ Հենց դրա մեջ է կայանում ղեկավարման  դպրոց անցած լինելու արվեստը, հենց դրանով է պետական կառույցը արժևորվում։
Այսօր ՀՀ Երրորդ նախագահի  65-ամյակն է։ Անցած ճանապարհ ունի, հնարավոր չէ մի ռետին վերցնել ու ամբողջովին մաքրել։ Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել ՀՀ Երրորդ նախագահին։
․․․ Ու ի՞նչ։ Ճնշում են երգչին՝ գրառումներով։ Ո՞նց թե, դու ի՞նչ իրավունք ունես երգ նվիրել նրան։ Մենք անմիջապես հաշվեհարդար կտեսնենք։  Ու անմիջապես գրառում ԿԳՍՄ նախարարի կողմից․  
Arayik Harutyunyan

Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի:

Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է:

Այդ գրառմամբ նախարարը  հաստատում է, որ իրենց յուրաքանչյուր քայլ կատարվում է հաշվեհարդար տեսնելու մոտեցմամբ։ Երգ ես նվիրել, կկոչումազրկենք։ Ու ոչ միայն քեզ, այլ բոլոր նրանց, ովքեր ստացել են նախկինների ժամանակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա աշխատելաոճ չի։ Սա խորը հիասթափություն է առաջացնում։ Եթե մտածում եք նման քայլ անել, անեիք։ Սպասում էիք Սերժ Սարգսյանի տարեդարձի՞ն։

Հանրությանը աղմուկ- աղաղակով տեղեկացնելը նշանակում է, որ դուք չարաշահում եք ձեր լծակները, վախեցնում մյուսներին, որ հանկարծ նման բան չանեն։

Ամեն դեպքում դյուրագրգիռ պաշտոնյա ունենալը հանրության համար անտանելի  ցավ է։   

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով