Պարտադրված «մուծվում» են Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Իրատես»

Գործարարների համար Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել։ Մեր տեղեկություններով, նրանց անընդ­հատ պարտադրում են կլորիկ գումարներ վճա­րել, ինչը վերջին շրջանում լուրջ անհանգստու­թյան պատճառ է դարձել։ Նախկինում, երբ առա­ջին տիկնոջ հիմնադրամին գործարարները գու­մարներ էին տալիս, որոշակի հարկային արտո­նություն էին ստանում, իսկ այսօր նրանց պար­տադրում են հիմնադրամին գումար փոխանցել առանց հարկային որևէ արտոնության։

«Եթե այդպես է, միանգամից մենք այդ գու­մարները կփոխանցենք բյուջե, էլ ինչո՞ւ են հենց այնպես մեծ-մեծ թվեր մեզ վրա դնում»,– նեղսր­տել են գործարարները և նշել, որ իրենց հատկացրած միլիոնները բաշխվում են Աննա Հակո­բյանի նախընտրությամբ, մինչդեռ, եթե, ասենք, դասական երաժշտություն պիտի զարգացնել, իրենք իրենց անունով դա կարող են անել, ոչ թե փողը տան ու քաշվեն մի կողմ ընդամենը նպաս­տելով Աննա Հակոբյանի գովազդին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով