«Պարոնայք բարձրաստիճաններ․․․ավելի ազնիվ կլիներ լռեիք, չշնորհավորեիք, չանդրադառնաիք».Ռոբերտ Հայրապետյան

Բացեցի ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոնական կայքերը, մեծապես հույս ունենալով, որ այդքան անպատկառություն չեն ունենա օրվա խորհրդի կապակցությամբ ուղերձներ հղելու։

Հույսերս չարդարացան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկու պաշտոնյաների պաշտոնական կայքերում էլ մեծահառաչ տեքստեր կային երկրի մայր օրենքի կիրառելիության, անշեղորեն կատարման և հստակորեն պահպանման կոչերով։

Նախագահի պաշտոնի քողի տակ երկրում պարբերաբար չլինելը լեգիտիմացնող Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում մի զավեշտալի հատված կար, մեջբերում եմ․ «Այս անփոփոխելի դրույթն իրականում զուտ հռչակագրային բնույթ չունի: Այն ամրագրված է որպես կարևորագույն սկզբունք, արժեք, նպատակ, իրավական և հասարակական իդեալական ստանդարտ, որին շարունակական կատարելագործման միջոցով, առօրյա աշխատանքով և վարքագծով պետք է մշտապես ձգտեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:»

Սա հրապարակել է երկրի նախագահը, ով առնվազն երեք անգամ որևէ քայլ չձեռնարկեց սահմանադրության կոպիտ ոտնահարման, իրավական պետության արժեզրկման և քաղաքացիների իրավուքների պաշտպանության իր հիմնական պարտականությունները կատարելու գործում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանը ուղերձը, որն ինչպես միշտ քայլատոնի պրոպագանդման և ազդանշանների փառատոնի գովազդման է պարունակում, այս անգամ մի քիչ տարբերվող է, զավեշտի նմանվող տարբերվող։ Երկրի գլխավոր քայլապետը նշում է․ «Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը:»։

Ուշադիր եղեք վերջին հինգ բառերին։ Սա նշում է մի մարդ, ով դատարանների դռները փակելու հրապարակային կոչ է անում և իրեն չենթարկվող դատավորներին ցորեն գողացող մուկ անվանում։ Ով սեփական ամբիցիաների և պոպուլիստական համբավի համար իրավական համակարգում տուն տունիկ է խաղում։

Պարոնայք բարձրաստիճաններ․․․ավելի ազնիվ կլիներ լռեիք, չշնորհավորեիք, չանդրադառնաիք, կամ էլ ավելի ազնիվ գտնվեիք, և հայտարարեիք որ Սահմանադրություն ձեզ համար չկա, չի եղել և հնարավոր է չլինի։
#տոնդ_շնորհավոր_ճնշված_Սահմանադրություն
#տոնդ_շնորհավոր_հպաաարտ_անուղեղ

  Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով