«Պատժիչ» գործո­ղություններ՝ ԱԺ-ում. «Հրապարակ»

«Ինչպես հայտնի է, ԱԺ աշխատակազմը «պատժիչ» գործո­ղություններ է իրականացնում այն պատգա­մավորների նկատմամբ, որոնք առանց «հարգելի» պատճառի չեն մեկնում նախապես պլանա­վորված գործուղումնե­րի:

Օրինակ՝ նրանց աշխատավարձերից պահումներ են արվում ավիատոմսերի արժեքին համապատասխան, եթե, իհարկե, պատգամավորը «բյուլետեն» կամ հարգելի պատճառ չի ներկա­յացնում, թե ինչու է հրա­ժարվում գործուղման մեկնելուց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրերս մենք որոշ պատգամավորներից դժգոհություններ լսեցինք (բնականա­բար, նրանց անունները հրապարակել չենք կարող), որ ԱԺ ղեկավա­րությունն այս հարցում էլ է առաջնորդվում յուրային և ոչ յուրային սկզբունքով:

ԱԺ աշխա­տակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում ասաց, որ խոսքը պատժիչ գործո­ղությունների մասին չէ, գործընթացն իրակա­նացվում է օրենքներին և ներքին կանոնադրությա­նը համապատասխան:

Սակայն նա չմտաբերեց, թե անհարգելի բացակա­յությունների դեպքում պատգամավորներն ինչ­պես են փոխհատուցում.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես պետք է օրենքը նա­յեմ, հիմա այսպես չեմ կարող ասել»: Գալստյանը վստահեցրեց, որ անհատական մոտեցում որևէ պատգամավորի նկատ­մամբ չի կիրառվում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով