«Չեմ հասկանում , ո՞նց են լրատվամիջոցներին մեղադրում իրենց ընտանիքի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար,երբ տարիներ շարունակ իրենց ընտանիքին պատկանող լրատվամիջոցով, հենց իրենք են հանրությանը մոլորեցրել»..Աղվան Պողոսյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողության ժամանակ մեղադրել է հայկական ԶԼՄ –ներին իրենց ընտանիքի մասին ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելու մեջ:

Ես չեմ հասկանում ,էս մարդիկ ո՞նց են լրատվամիջոցներին մեղադրում իրենց ընտանիքի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար,երբ տարիներ շարունակ իրենց ընտանիքին պատկանող լրատվամիջոցով, հենց իրենք են հանրությանը մոլորեցրել` տարբեր գործիչների ու պաշտոնյանների մասին զրպարտանք ու սուտ պարունակող նյութեր տարածելով: Եվ վերջապես, լրատվամիջոցներին մեղադրում են ապատեղեկատվություն տարածելու մեջ այն մարդիկ,ովքեր ըստ օդում կախված լուրերի, տարիներ շարունակ զակազով` կլորիկ գումարի դիաց, վարկաբեկել են տարբեր պետական չինովնիկների: Տեղին է էս պահին մեջբերել հայտնի ասացվածքը՝սելի փոխարեն սելվորն է ճռու՞մ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով