Ոստիկանների աշխատավարձն իրականում ոչ թե ավելացել է, այլ նվազել. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ոստիկանների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Համբարյանը  գրել է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական ոլորտում եզակի ձեռքբերումներից մեկը՝ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացումն էր, որի մասին պարոն Փաշինյանը հպարտորեն հայտարարեց սույն թվականի ապրիլի 17-ին…

Սակայն այսօր պարզեցի, որ աշխատավարձերի բարձրացում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել… Հիմա բացատրեմ` ինչու եմ եկել այդ եզրահանգմանը… Այսպես, ոստիկանության աշխատակիցներից մեկի հետ զրույցում պարզվեց, որ մինչև ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարությունը, ոստիկանության աշխատակիցները եռամսյակը մեկ ստացել են հավելավճար՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով…

Փաշինյանի կողմից ոստիկանների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացնելուց հետո այդ հավելավճարների տրամադրումը դադարեցվել է, որի արդյունքում, եթե վերցնենք տարեկան կտրվածքով, ապա ոստիկանների աշխատավարձերը իրականում նվազել են, ոչ թե բարձրացել…

Ստացվում է` պարոն Փաշինյանի հայտարարությունն ընդամենը բլեֆ էր և ոստիկանները ոչ մի պատճառ չունեն ուրախանալու, որ իրենց աշխատավարձերը իբր բարձրացվել են… Բացի այդ, եթե այդ «բարձրացմանը» գումարենք նաև ոստիկանների վրա հաճախակի դարձած հարձակումները տրանսգենդերների և տարատեսակ այլ այլասերվածների կողմից, ապա ոստիկաններին ստեղծված իրավիճակի համար կարելի է ցավակցել…»:

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը.«Ռազմինֆո»

14.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Հիմա նայեք Ալեն Սիմոնյանի անբարոյականության աստիճանը

14.07.2020

Տիկի՜ն դուք ձեզ համար հորինել եք հայրենիք, որ երբեք ձեզ չի պատկանել, դուք ուզում եք յուրացնել ուրիշի հայրենիքը.Արփինե Հովհաննիսյան

14.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով