Հուլիսի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած մայրաքաղաքում գործող սրճարաններից մեկի տնօրենը հայտնեց, որ մոտ 20 րոպե առաջ սրճարանի հաշվիչ սարքի սեղանին դրված իր դրամապանակից անհայտ անձը գողացել է 540.000 դրամ: Ահազանգից շուրջ երկու ժամ անց հանցագործությունը բացահայտվեց:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 65-ամյա մի կին: Բացատրական աշխատանքի արդյուքնում նա ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն