Ոչ թե ՀՀԿ-ից հեռանալու դիմումներն են շատ, այլ կուսակցությանը անդամագրվելու.«Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցությունը զանգվածաբար լքելու դիմումներ եղան, եւ դրան զուգահեռ նույնկերպ զանգվածաբար դիմումներ եղան արդեն իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու:

Սակայն պարզվում է, որ Հանրապետական կուսակցություն այս շրջանում նաեւ անդամագրվելու մասին դիմումներ կան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հայտնեց, որ վերջին շրջանում ոչ թե կուսակցությունից հեռանալու դիմումներն են շատ, այլ կուսակցությանը անդամագրվելու:

Բայց հետաքրքիր է, որ հստակ թվեր նա չկարողացավ ներկայացնել` խոստանալով դա անել աշխատանքները վերջնականապես ամփոփելուց հետո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով