Ողորմելի են, սա՞ է նրանց ինքնիշխանությունը. Աղվան Վարդանյան

Hayeli.am-ը գրում է.

Հարցազրույց ՀՅԴ նախկին ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ասում են՝նախկիններից պետք է ազատվենք,կինոն արդեն ավարտվել է,կինոյի տղաները ինչ-որ տեղերում են հայտնվել և նման հայտարարություններ են անում:Այդ կինոյում կար Արմեն Սարգսյան անունով նախագահ, Ֆելքիս Ցոլակյան անունով նախարար,ով Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այնպիսի դիրք է զբաղեցրել,և եթե այդ ժամանակ կոռուպցիոն նման պատկեր է եղել,այս մարդուն երևի պետք է կախեին,կա նախկիններից մնացած Արթուր Դավթյան անունով գլխավոր դատախազ,ովքեր ծառայում են և հին կինոյից կարող են բերել իրենց կինո:

-Սովորական իրավիճակ է,միշտ լինելու են ծառայամիտներ,միշտ լինելու են մարդիկ,որ իրենք իրենց կինոյի տղայի տեղ են դնելու,բայց կինոն իրենցով չի ավարտվելու,այս երկրի կինոն հազարամյակներով շարունակվել է և շարունակվելու է ,այստեղ իրենք ունեն փոքր ժամանակի մեջ փոքր դերակատարություն և վաղը մենք ուղղակի շատ ժպտալու ենք ,ծիծաղելու, ամաչելու ենք,որ այս փուլն էլ ենք ունեցել մեր պետության կյանքում: Նայեք,ավելի լայն նայեք, թե ինչ է կատարվում այսօր:

-Երբ նոր իշխանություն էր հաստատվում և պետք է քվերակեին Նիկոլ Փաշինյանի համար,դուք ասացիք,որ ես կասկածնեմ ունեմ, ետևում ինչ-որ ուժեր կան:Հիմա անցել է 1,5 տարի,շատերն են նման կասկածներ հայտնում,որ ետևում Սորոսն է, ԼԳԲՏ համայնքին են առաջ բերում, ստամբուլյան կոնվենցիան, Բոլթոնի ծրագիր է առաջ գալիս,դուք այս մասին էիք ասո՞ւմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Մի մասով թերևս, բնականաբար ինֆորմացիա ունեի, և անընդհատ ունեմ ինֆորմացիա: Քիչ առաջ շփվում էի մարդկանց հետ,կատակներ էին անում,ասացին,որ ձեզ չճանաչողը կմտածի,որ տեղյակ չեք ինչ է կատարվում:Շատ բան գիտեմ,ինֆորմացիա ունեմ,այն ժամանակ էլ գիտեի:Մի հետաքրքիր դրվագ ևս.երբ ասացի,որ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովի հետ կապված հայտարարություն արեց,հանկարծ հայտննի մի քանիի հկ-ներ,ովքեր միշտ այս պետության դեմ են աշխատել,բաց նամակ ուղարկեցին կառավարությանը,այս ի՞նչ եք քննարկել,առանց մեզ հետ հաշվի նստելու ի՞նչ եք անում,ինչ նահանջներ են,ձեր ասած կոնվերցիայի մասով :Այն իրավաբանները,մասնագետները,որոնց գնահատում եմ ,հարգում,շատ ավելի պրոֆեսեիոնալ են ,քան իրենց փոխարինելու եկածները,ասում են,որ սա մեր սահմանդրությանը հակասում է, եթե նույնիսկ զոռով արեցին,վաղը դրա համար պատասխան են տալու :

-Եթե Սահմանադրական դատարանը ողջ կազմով փոխեն…

-Այնքան հեշտ եք ասում: ՍԴ-ն փոխեն,դեռ մի քանի բան էլ կփոխեն,հետո ամբողջովին իրենց կփոխեն:

-Այս հայատարարության մասին խոսենք,որն արվեց ձեր սիրելի Ազատություն ռադիոկայանի եթերում. Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել,եթե իրավունք չունեմ,ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել:Տեսակետ կա,որ այո,Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականի ընտրությունները կեղծել է, և ընդդիմադիր ուժերը տանկերի թրթուռների տակ ճզմվել են,ընդ որում,եթե վեճ կա,թե արդոք բանակը մասնակցել է 2008-ի մարտի 1-ին,ապա 1996 թվականի սեպտեմբերի 20-26 դեպքերի վերաբերյալ վեճ չկա,որ բանակը մասնակցել է քաղաքականությանը.ՊՆ Վազգեն Սարգսյանն է գեներալ Մանվել Գրիգորյանի կենացը խմել,թե ինչ են արել : Սա նշանակում է,որ եթե դուք անդրադառնում եք 2008-ի դեպքերին,ուրեմն պետք է գնաք ավելի հետ:

-Ես իմ բնույթով,տեսակով անընդհատ ետ նայող չեմ,բայց այն երկակի ստանդարտները,որ այսօր կիրառվում են,որ տարբեր հարցերով տարբեր իշխանություններ միշտ կիրառել են,բնական է,որ հաջողություն չի ունենալու,չի կարող մի բանը այս պահին ինձ համար է այսպես անեմ,այսպես ձևակերպեմ,այսպես բնութագրեմ, այս պահին հարմար չէ,այսպես,չի աշխատելու սա:Մտածում էի,որ է մեր իրականության մեջ Վազգեն Սարգսյանի տեսակը,կերպարը,մտածողությունը,չկա,չեմ ուզում անդրադառնալ 1996-ին նաև Վագզենի պատճաոռվ,բայց այս տեսակն ու՞ր է այսօր: Սրանք ինքնիշխանության մասին են խոսում մեծ-մեծ,կարդում եմ ԱԺ-ի նախագահը ԱՄՆ-ում հանդիպում է վերլուծաբանների հետ և ասում ՝ խնդրում ենք, մենք չենք ցանկանա, որ Միացյալ Նահանգները մեզ ճնշեր Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում,մենք այդ գինը չենք կարող վճարել: Ողորմելի կարգավիճակ, ողորմելի, ս՞ա է ինքնիշխանությունը: Երկրի առաջին դեմքը ամիսներ շարունակ ձգտում է 10 րոպեանոց հանդիպամն ՌԴ նախագահի հետ՝առանց բովանդակության,սա՞ է ինքնիշխանությունը:

Երկու դեպք պատմեմ. 2000-ականների կեսեր, Սոչի,հանդիպում են ՀՀ ՌԴ նախագահներն իրենց շքախմբերով,քննարկվող թեման՝գազի գնի հարց:Ռուսաստանն ասում է՝թանկացնելու ենք, տարբերակ չկա, ՀՀ նախագահն ասում է՝բացառված է,չի կարող նման բան լինել:Մի ամբողջ օր վիճում են,լեզու չեն գտնում, նա ՝պետք է թանկացնենք,սա՝տարբերակ չկա: Վերջին հրաժեշտի ճաշն է, նստած են մի կողմում ՀՀ նախագահը իր շքախմբով,մյուս կողմում ՌԴ նախագահը ՝ իր շքախմբով: Վեճը կրկին շարունակվում է, լեզու չեն գտնում,բերում են ուտելիք,առաջինը ապուրը շարում ե,ՀՀ նախագահը գդալը չի վերցնում ,կողքինները՝նույնպես:Քիչ անց գալիս, հավաքում են նրանց կերած ամանները,սրանց չկերածները ,բերում են երկրորդ ուտելիքը,վեճը շարունակվում է,լեզու չեն գտնում,գալի,հավաքում են նրանց կերած ամանները,սրանց՝ չկերածները,բերում են աղանդերը,վեճը շարունակվում է:Հայաստանի նախագահը կանգնում է,ասում է՝ես գնացի,քայլում է դեպի դուռը,իր արտգործանախարարը և մյուսները ետևից:ՌԴ արտգործնախարար Լավրորվն ասում է՝պարոն նախագահ, ես կարող եմ մի առաջարկություն անել և ասում է մի տարբերակ,որը մեզ ձեռք է տալիս,ՀՀ նախագահն ասում է՝սա ուրիշ բան,ետ է վերադառնում և նստում:

Հաջորդ պատմությունը. 2000-ականների կեսերին,ՀՀ նախագահը պետք է գնա Մեղրի հանդիպելու Իրանի իսլամական հանրապետության նախագահի հետ,գազատարն է բացվում:Երկու օր առաջ Միացյալ նահանգների պետքարտուղարությունից կարևոր մի պաշտոնյա հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան ,հանդիպում ՀՀ նախագահի հետ՝մենք ձեզ խստորեն հորդորում ենք չգնալ այդ հանդիպմանը, լսիր ասում է,սա ձեզ համար ԱՄՆ-Մեքսիկայի սահմանը չի,սա մեզ համար կենսական, կյանքի ճանապարհ է,և գնում է:Սա է ինքնիշխանությունը,…

-Տեսեք ,թե ինչ մեղադրանքեր են հնչեցնում:

-Հիմա դուք ասում եք Ազատություն ռադիոկայան այսքանից հետո,կարծո՞ւմ եք , Հայաստանը երբ արտաքին քաղաքականությունը դարձնում էր կոմպլիմենտար և Արևմուտքի և Արևելքի հետ փորձում էր հավասարակշռված աշխատել ,դա ռուսներին դո՞ւր էր գալիս :Ինքնիշխանությունը սա է,հանրապետության ղեկավարը այսպիսին է լինում,այսօր տեսեք ինչ է կատարվում,այդ գործով այսօր արդարադատություն չի իրականացվում,ցանկացած մեթոդով,ստորությամբ,խախտումով,իրավական պետության հերն անիծելով արարդատություն չի իրականացվում:Սրա համար մարդիկ պատասխան են տալու:Թող 3 ամիս էլ,5 ամիս էլ իշխանությունը վայելեն ,հետո՞:

-Եթե հաջողի Սահմանադրական դատարանը փոխել,Եվրոպական դատարանից էլ որոշումը ուշ կլինի…

-Գուցե հասարակության մի մասը դեռևս թմբիրի մեջ է,չի տեսնում ,թե ինչ է կատարվում,Երևանում դեռ աղբը ամբողջովին չի փակել տների մուտքերը,դեռ միայն իջևանցիներն են ձերբակալված,հանգիստ եղեք:

-Տպավորություն է,որ փոփոխություն չկա:

-Իրականությունը շատ ավելի տխուր է,քան փորձ է արվում ներկայացնել,իրականում մենք պետության հիմքերն ենք քայքայում,ես առաջ նայող եմ,հուսահատվող չեմ,ինչ ցանել են,այն էլ հնձելու են:մենք դուրս ենք գալու այս վիճակից,ունենալու ենք արժանավորների իշխանություն,ինչպես պատահաբար եկել են,պատահական էլ գնալու են:

ւժեղ դիմակայություն է պետք, Սերժ Սարգսյանը իր երազում պատկերացնում է,որ ինքը պետք է գա, մյուս ուժերը,որ իրենք:ՀՅԴ-ն՝այն կուսակցությունը,որտեղ դուք երկար տարիներ եղել եք,հայտարարություն է տարածում,որ միանում է 7 կուսակցությունների հայտարարությանը ,ո՞ւր են մյուսները:

-Հանգիստ,շատ պարզ է,արդեն նշմարվում :7 կուսակցությունները, երբ դատական համակարգի վերաբերյալ միավորված հայտարարություն են անում,սա մեծ բան է նշանակում,անկախ այդ կուսակցությունների տարբեր տրամաչափերից:Սա հաշվեք առաջին քայլ,ես կցանականայի որ ոչ միայն դատական համակարգի մասին խոսվեր,այլ բաների մասին ևս լիներ հայտարարություն:

-Ինչի՞ց են վախենում:

-Մի վախեցիր,ասված է,Ավետարանս Մարկոսի ,աշխատիր,պայքարիր,և քեզ վախեցնել չեն կարող:

-Բոլորս քննադատում ենք,իհարկե իրենք պետք է հանգիստ լինեն,որովհետև մենք նախկիններին էլ էինք քննադատում,թերությունները մատնանշում:Միգուցե աջակցությո՞ւն է պետք,նա պատրաստ է ընդունե՞լ աջակցություն:

-Դատելով հայտարություններից,գործողություններից,ելույթներից ինքը խորհուրդների կարիք չունի,ամեն ինչ գիտի,իր թիմ կոչված,ամաչում էլ եմ ասում,կամ արժանավորների իշխանություն ունի,բայց ակնհայտ է,որ հասարակությունը արդեն տեսնում է իրականությունը,համախմբման առաջին նշանները կան,ԶԼՄ-նեը նայեք, նրանք,որոնք ծառայամտորեն կամ ստորաբար ծառայում են…

-Մյուսներին էլ ասում են՝ծառայում եք նախկին իշխանություններին, տեսեք ինչ գումարներ են տալի..

-Բավական է,նախկին իշխանություններով կարող եք վախեցնել,քննադատել ևս մեկ տարի,հերիք է ,անցեք,գործ արեք,եթե դուք գործ չարեցիք,արդյունք չտվեցիք,ինչքա՞ն եք նախկիններին հիշելու:

-Դատական համակարգը խանգարում է իրենց:

-Հետո,որ դատական համակարգը յուրացրեցին ,լինելո՞ւ են ներդրումներ,Հրայր Թովմասյանից հետո ո՞ւմ են անցնելու:

-Մեր գործընկերներից մեկը ասաց, որ նրանից հետո ում են անցնելու և բավական է ներքին թշնամիներ փնտրել:

-Իրենց իշխանություն պահելու իրենց միակ ճանապարհը մնացել է նախկիններին քննադատելը,վարկաբեկելը և իհարկե փորձել ներքին թշնամիներ փնտրել: Հիշեք,թե երբ երկրի վարչապետը խոսեց վեթինգի,անցումային արդարադատության,Արցախում դավադիրների,Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին,երբ եղավ Առաջին ատյանի դատարանի որոշումը,սևեռուն մի գաղափար,մի նպատակ,մեղքը իրենց խղճի վրա է,չեն ազատվելու այդ մեղքից:

-Մարտի 1-ի՞:

-Իհարկե, օրենքի կամ Աստծո առաջ պատասխան են տալու նրանք,և այն,ինչ այսօր արվում է այդ ուղղությամբ ,ուղղակի Հայաստանը դադարում է գոյություն ունենալ իբրև իրավական պետություն ,Հայաստանում այսօր արդարադատություն չի իրականացվում:Սա իրականություն է,որը շատ ծանր է նստելու հենց իրենց վրա:

ւնեն շատ հայտնի իրավաբաններ՝Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Վահե Գրիգորյան, ովքեր ասում են, որ ամեն ինչ ճիշտ ուղով է գնում:

-Իրենց նմաններն էլ եկան, դուք ուզում եք,որ ես նրանց մասին խոսե՞մ,բացառված է:Թող շարունակեն խոսել,ինչքան ավելի շատ խոսեն, հասարակությունը տեսնելու է,թե ովքեր են նրանք,ինչ ենք արել այս երկրի համար,կամ ինչ չեն արել: Խոսում են մարդու իրավուքներից,իրավական նորմերից, ովքե՞ր են խոսում,մարդիկ տեսնում են, ամենակեղծ նոտան, ամենափոքր մի սուտը մարդիկ շատ լավ զգում են:Այսօր մի մասը լռում է,վաղը այդ լռողները խոսելու են,մարդը մտածող,ապրող կենդանի է,տեսնում է,թե ինչ կատարվում:Համախմբված,կազամակերպված դիմադրություն է գնալու է ,երկիրը բարեփոխումների տանելու աշխատանք է լինելու , և ի վերջո դուրս են գալու և այս վիճակը վատ երազի նման անցնելու է:

-Իշխանությունը մսաղացի նման բան է:

-Ասել են՝ 40 տարի ենք եկել, ՀՀՇ-ն, Հանրապետականն էլ չէին գնում, գնացին չէ:

-Իրենք համեստ են, ի տարբերություն ՀՀՇ-ի չեն ասում՝ հավերժ ենք, ասում են՝ 40 տարի:

-40 օր էլ դիմացեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով