Ո՞վ է փոխարինելու «դերասանին» քաղաքապետի պաշտոնում.Վահան Բաբայան

Ո՞վ է փոխարինելու «դերասանին» քաղաքապետի պաշտոնում

Քաղաքապետի սպասվելիք հրաժարականից հետո նրա փոխարեն մեծամասնություն ունեցող ուժը պետք է ավագանու կազմից առաջադրի նոր թեկնածու:
Սա ըստ օրենքի տրամաբանության,սակայն բոլորս լավ հասկանում ենք,որ եթե «դերասանը» գլխավորելով իրենց ցուցակը և ստանալով 80% քվե անկարող եղավ լուծել նույնիսկ Երևանի աղբահանության հարցը,էլ իրենց կազմից ո՞վ պետք է նման պատասխանատվություն կարողանա վերցնել:
Այնտեղ հանգրվանել են մեկը մեկից անփորձ և քաղաք կամ տնտեսություն ղեկավարելու հետ որևէ աղերս չունեցող մարդիկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևաբար վարչապետը պետք է նշանակի նոր մարդ,որ փրկի իրենց կործանվող վարկանիշը,քանի որ այս կազմում չկա գոնե մեկ քաղաքապետացու:Նոր մարդն էլ կարող է նշանակվել կամ ի հայտ գալ արդեն նոր ցուցակից,իսկ նոր ցուցակ կլինի նոր ընտրությունների ժամանակ,որը կկայանա Երևանի ամենա անփառունակ քաղաքապետի հրաժարականից հետո օրենքով սահմանված ժամկետում:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով