Ո՞մ հավատալ`Արսեն Թորոսյանին,թե՞ Սևանի ջրերում «ինքնազոհողության» ակցիա անող Գնել Սանոսյանին.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

Սեւանի հարցում պետական գերատեսչություններն իրարամերժ հայտարարություններ են տարածում․ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է չլողալ Սեւանա լճի ափամերձ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում, իսկ Գեղարքունիքի մարզպետը՝ ապացուցելու համար, որ լճի ջուրն անվնաս է, հանվում եւ բոլորի աչքի առաջ ինքնազոհաբար Սեւանն է մտնում՝ Սեւան ազգային պարկի տնօրենի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեւանի հարցում պետական գերատեսչություններն իրարամերժ հայտարարություններ են տարածում․ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է չլողալ Սեւանա լճի ափամերձ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում, իսկ Գեղարքունիքի մարզպետը՝ ապացուցելու համար, որ լճի ջուրն անվնաս է, հանվում եւ բոլորի աչքի առաջ ինքնազոհաբար Սեւանն է մտնում՝ Սեւան ազգային պարկի տնօրենի հետ։

Ի դեպ, փորձագետն ԱՆ-ի այն զգուշացումը, որ չպետք է լողալ միայն ջրիմուռներով տարածքներում, որակել էր «մարշրուտնու միջի» խոսակցություն եւ նշել, որ ջրիմուռները վիզուալ կողմն են միայն։ Այսինքն՝ ջրիմուռները կարող են ինչ-որ մի տարածքում չլինել, բայց այդ թույնը ջրի մեջ լինի։ Նաեւ այդ  թույները սննդային շղթայի մաս են կազմում եւ ունակ են ներթափանցել այդ լճի ձկան, խեցգետնի հյուսվածքներ, այստեղից էլ՝ մարդու օրգանիզմ։ Չեն ոչնչանում եռացնելուց հետո։ Ավելին՝ քանի որ Արարատյան դաշտը ոռոգվում է Սեւանից, ապա կա նաեւ թույնը ջրից հողին փոխանցվելու վտանգ։ Չհաշված այն, որ Գեղարքունիքը Հայաստանի ամենամեծ մարզն է, որտեղ կենտրոնացված է անասնագլխաքանակի ամենամեծ հատվածը։

Գրիգոր Գրիգորյանն ասում է, որ այս ամենն արդեն հիշեցնում է բնապահպանական աղետ։ «Էն, որ ժողովուրդն ասում ա՝ դանակը ոսկորին է հասել։ Հիմա գիտե՞ք, որ պահն է, որն ասում է՝ դանակը հասել է ոսկորին, հիմա պետք է վիրահատենք՝ 50/50 ա, կա՛մ կփրկվի, կա՛մ՝ չէ»,- ասաց նա։
Բնապահպան Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում արձանագրեց, որ Հայաստանում բնապահպանությանը միշտ շատ անլուրջ են վերաբերվել։ «Նույն՝ Սեւանի վերաբերյալ տարիներով ասել ենք, որ վերջը սա է լինելու, ժողովուրդ։ Չի կարելի լճի հետ այնպես վարվել, որ արդյունքը լինի ճահճացումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՞վ էր բանի տեղ դնում։ Գոնե հիմա փոխվի այս վերաբերմունքը։ Այլապես էս մի կտոր տարածքն էլ կկորցնենք։ Ես միշտ լճին  վերաբերվել եմ  որպես տիեզերքի աչք՝ երկրի վրա, եւ կախված նրանից՝ ինչպես մենք կվերաբերվենք լճին, տիեզերքն էլ մեզ կվերաբերվի»,- ասում է Կարինե Դանիելյանը։ Նա էլ է կարծում, որ լճում չարժե լողալ ընդհանրապես։ Ասաց՝ լիճը միասնական համակարգ է, եւ ավելացրեց․  «Պետք չէ, որ մենք փորձով ապացուցենք, որ վտանգավոր է։ Թող ընդլայնեն ուսումնասիրությունները, ապացուցեն։ Բայց ես էլ եմ կարծում, որ լիճը միասնական է եւ վնասված լինի հատված առ հատված»։

Հիշեցնենք, որ Սեւանա լճի հյուրանոցների ու հանգստյան  գոտիների տերերին ճանապարհը բացելու խնդրանքով մոտեցած Սասուն Միքայելյանն էլ պահանջեց․ «Թող մինչեւ չորեքշաբթի ասեն՝ թունավո՞ր է, թե՞ չէ»։ Եթե չհայտարարեն, Միքայելյանն էլ խոստանում է չորեքշաբթի գնալ Երեւան-Սեւան մայրուղի ու բնակիչների հետ ճանապարհ փակել։

Ինչպիսին էլ որ լինի կառավարության պատասխանը, այն չպետք է  լինի ինչ-որ տնտեսվարողների շահերի սպասարկման առումով մոտիվացված։ Այսինքն, որ ինչ-որ տվյալներ, հնարավոր վտանգներ թաքցվեն՝ Սեւանում ներգնա զբոսաշրջությամբ չխփելու «ազնիվ» մղումներով։
Սեւանից վերցված  ջուրը Վրաստան՝ թունաբանական եզրակացության ուղարկած Նաիրա Զոհրաբյանն էլ կարեւորում է, որ մարզպետի ու Թորոսյանի հայտարարությունները միմյանց չհակասեն։

«Եթե մարզպետը Վարդավառ է անում, եւ ամեն ինչ կարգին է, նույն քաղաքական ուժի նախարարն էլ հակառակն է ասում, ես՝ որպես շարքային քաղաքացի, չկողմնորոշված լինելու իրավունք ունեմ»,- ասաց նա։
Չորեքշաբթի ԱԺ-ում ԲՀԿ-ն նախաձեռնում է Սեւանի հարցով աշխատանքային քննարկում, որին հրավիրվելու են Գեղարքունիքի մարզպետը, բնապահպանության նախարարը, ՀԿ-ներ։

Զոհրաբյանն առաջարկելու է, որ առնվազն 2-3 տարով Հայաստանում դրվի խեցգետնի որսի արգելանք, եւ ինչպես նախատեսված է «Սեւանի մասին» օրենքով, փաստացի՝ արտակարգ իրավիճակում ստեղծվի Սեւանի փրկության հատուկ հանձնաժողով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով