«Շանտաժ անողը».Մենուա Հարությունյան

Շանտաժ անողը…

Փաստորեն անկախ այն բանից նախկինում թալանչի ես եղել, թե հանցագործ, եթե այսօր դառնում ես Նիկոլի կամակատարը , Նիկոլը մոռանում է անցյալդ՝ հնարավորություն ընձեռում քեզ ծառայելու իրեն , եթե հրաժարվում ես ծառայել Նիկոլին, այլ ցանկանում ես հավատարիմ մնալ քո քաղաքական հայացքներին ,կամ ծառայել սահմանադրությանն ու օրենքներին նախ Նիկոլի թերթով քեզ լսեցնում են , որ կամ նախկին հանցանքներդ կբացահայտեն՝ քրեական գործ կհարուցեն քո վրա, կամ մի բան կսարքեն գլխիդ, իսկ եթե էդ հրապարակումից հետո, որոշում ես դառնալ Նիկոլի ստրուկը՝ պահպանում ես պաշտոնդ ու լծվում դիկտատոր Նիկոլի հակաօրինական , հակասահմանադրական , հակապետական հրամանները ի կատար ածելու ( ինչպես օրինակ ներկայիս գլխավոր դատախազը) կամ էլ սկսում ես ենթարկվել քաղաքականաքրեական կտտանքների ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե մարդը հանցագործություն է կատարել անկախ այն բանից ծառայում է քեզ թե ոչ՝ պետք է պատժվի, հակառակ պարագայում ստացվում է , որ Նիկոլը շանտաժ է անում պաշտոնյաներին, գործարարներին, դատավորներին, որ ովքեր չենթարկվեն իրեն՝ նախկին հանցագործությունները կբացվեն, իսկ ովքեր կենթարկվեն կմնան անպատիժ ․․․

Էսա Նիկոլի իրական դեմքը, էսա Նիկոլի արդարության մասին պատկերացումներն ու իբր թե նախկին հանցագործներին ու թալանչիներին պատժելու քաղաքականությունը։

Դիկտատոր Նիկոլը պարզ ասում ա՝ ծառայեք ինձ, ոչ թե սահմանադրությանը և ես աչք կփակեմ ձեր բոլոր սխալների ու հանցանքների վրա, իսկ եթե ոչ՝ ձեր համար լավ չի լինի ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ խաբված ժողովուրդ ․․․

․․․

Մենուա Հարությունյանի ֆեյսուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով