ԻՆչպես արդեն հայտնել էինք, Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցում հունիսի 28-ի գիշերը վիճաբանության արդյունքում 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հունիսի 28-ին՝ ժամը 23:08-ին և 23:10-ին, քաղաքացիներից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել՝ Դավթաշեն 4-րդ փողոցում կռվի և կրակոցի ձայներ լսվելու վերաբերյալ:
Ըստ «Իրավունք»-ի տեղեկությունների վիճաբանություն է տեղի ունեցել երկու հարեւանների միջեւ: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն վիճաբանությունը սկսվել է մի տհաճ պատմությունից: Հարեւանները ունեն երեխաներ, ըստ մեր աղբյուրի փոխանցմամբ հարեւաններից մեկի տղան բարձրացել է տան կտուր եւ փորձել է գաղտնի նայել, թե ինչպես է հարեւանի աղջիկը լողանում իրենց տան բաղնիքում:
Այս ամեը առիթ է հանդիսացել երկու հարեւանների միջեւ թունդ կռվի եւ կրկին մեր աղբյուրի փոխանցման 8 հոգուց մեկը մահացել է: