Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացի նախաձեռնողը Տարոն Մարգարյանն էր․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ երեկ ստացան նոր բնակարանների բանալիները: Բանալիները երևանցիներին անձամբ հանձնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով․ «Այս տարիների ընթացքում նրանցից ոմանց մոտ խորացել էր կասկածն ու անվստահությունը, շատերն այլևս չէին հավատում, որ երբևէ նոր բնակարան են տեղափոխվելու: Փառք Աստծո, այսօր մենք կարող ենք ասել, որ եզրագծի մոտ ենք»։

Մարությանը, իհարկե, չի զլացել ու շնորհակալություն է հայտնել վերաբնակեցման գործընթացը նախաձեռնողներին, բայց պատիվ չի համարել անուններ տալ։ Իսկ նախաձեռնողը Տարոն Մարգարյանն էր։ Ընդ որում՝ շենքերը վաղուց կառուցված էին Աջափնյակ համայնքում՝ Շինարարների 15 հասցեում, մասնակի վերաբնակեցված էին՝ այնտեղ արդեն ապրում են այլ վթարային շենքերի բնակիչներ, բայց բնակֆոնդի մի մասն ազատ էր, և վաղուց էր որոշվել, որ այդ բնակարանները պետք է հատկացվեն Արցախի փողոցի բնակիչներին։  Բայց  այնպես ներկայացվեց, ասես Մարությանը եկավ ու խնդիրն անմիջապես լուծեց՝ գրեթե Կարապետյանների կամ Վարդանյանների կառուցած այգիների օրինակով, որոնց դեմ ժամանակին պայքարում էին նոր իշխանության «գունագեղ» ֆանատները։ Բայց Հայկոն եկավ ու դրանք սիրով բացեց՝ ներկայացնելով որպես հիանալի ձեռքբերում քաղաքի համար։ Ձեռք բերողն ու կառուցողն էլ կարծես թե ինքն էր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով