«Նախորդ և որևէ կառավարություն իրեն թույլ չի տվել նման ճոխություն».Գարեգին Պետրոսյան

Նախորդ և որևէ կառավարություն իրեն թույլ չի տվել նման ճոխություն

Հետհեղափոխական պոպուլիզմի դրսևորումներից մեկը, եթե հիշում եք, առնչվում էր կառավարության հաստիքացուցակում առկա ծառայողական մեքենաներին: Փաշինյանն ու իր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ ակտիվ շահարկում էին ծառայողական մեքենաների կրճատման և այդ առումով անարդյունավետ բյուջետային ծախսերի խնայողության խնդիրը: Անգամ նշում էին, թե մեկ ծառայողական մեքենայի վրա կատարվող տարեկան սպասարկման ծախսը ավելին է, քան մեքենայի ինքնարժեքը: Պոպուլիստական հրապարակումներ եղան, թե բացի խիստ անհրաժեշտ քնակի ծառայողական մեքենաներից, մյուսները նույնիսկ հանվել են վաճառքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչևէ, սա անցյալ տարի էր, երբ ամեն գնով խնդիր էր դրված վարկաբեկելու նախորդ կառավարության գործելավոճը: Ի՞նչ ունենք այս տարի. գրեթե նույն պատկերը, եթե չհաշվենք, որ կառավարության կառուցվածքում կատարաված փոփոխություններով պայմանավորված` մի շարք գերատեսչական ծախսեր` այդ թվում ծառայողական մեքենաների մասով, օբյեկտիվորեն կրճատվել են: Այսինքն` չկան մշակույթի փոխնախարարներ, չկան նաև ծառայողական ավտոմեքենաներ: Բայց արդյո՞ք սա բովանդակային փոփոխություն է: Իհարկե` ոչ, որովհետև ծառայողական մեքենաների քանակն այսօր արդեն սկսել է նորից ավելանալ: Կառավարության օրակարգում ակտիվ շրջանառվում է մի նախագիծ, որի համաձայն կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին հատկացվելու են ծառայողական ավտոմեքենաներ: Ավելին, խոսքը գնում է 6 տեսչական մարմիններին հատկացվելիք 91 ծառայողական մեքենաների մասին:

Ժողովուրդը կարճ հիշողություն ունի, հետևաբար անհրաժեշտություն կա երբեմն այն վերաթարմացնել: Նախորդ և որևէ կառավարություն իրեն թույլ չի տվել նման ճոխություն: Չնայած նորից կլինեն մարդիկ, ովքեր կհակադարձեն` նախորդ կառավարության ո՞ր ղեկավարն է հեծանիվով աշխատանքի գնացել:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով