Նախարարությունում ստեղծվում է երրորդ սեռի վարչություն. «168 ժամ»

«ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կառուցվածքային փոփոխություններ է անում: Նոր կառուցվածքի նախագիծը, մեկ ամսից ավելի է, ինչ մուտք է արվել կառավարություն՝ կարծիքներ ստանալու նպատակով, բայց չի վերադարձվել: Հաստատումը ձգձգվում է, վարկած կա, որ ուշացման համար կաշկանդվածություն կա: Համակարգի ներսում լուրջ մտավախություն կա, որ փոփոխված նախագիծը հրապարակայնացնելով՝ հասարակության շրջանում մեծ աղմուկ կբարձրանա: Բանն այն է, որ նոր կառուցվածքում նախարար Զարուհի Բաթոյանը գաղտագողի խցկել է ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն։ Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարության կառուցվածքում ձևավորվող «Հավասար հնարավորությունների ապահովման վարչությունը» քողարկված կերպով իրականում ծառայելու է միասեռականների իրավունքների պաշտպանությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am-ի ձեռքին հայտնված կառուցվածքային փոփոխության նախագծում որոշակի բառախաղերով ձևակերպված վարչության անունն իսկապես կասկած էր հարուցում: Նախարարության՝ նոր կառուցվածքի մասին փաստաթղթում գրված է՝ այսուհետ ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի և նախարարության աշխատակազմի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունները կմիավորվեն մեկ վարչության մեջ՝ 3 առանձին բաժիններ կազմելով:

Այսպես՝ 1. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, 2. Տարեցների հիմնախնդիրների բաժին, 3. Գենդերային հավասարության և սեռական բռնության ենթարկված անձանց հիմնահարցերի բաժին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլ կերպ ասած՝ նոր կառուցվածքի հաստատվելու դեպքում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կպարտավորվի մեր երկրում ձևավորել նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջավայր: Ավելին, այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականություն կմշակվի, կարգավորող իրավական ակտեր կընդունվեն, օրենսդրական նախագծեր կմշակվեն: Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ Սոցապնախարարությունը, փաստորեն, գաղտագողի պատրաստվում է ԱԺ աշնանային նստաշրջանին քննարկվելիք Ստամբուլյան կոնվենցիայի հաղթանակին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով