«Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին».Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դատավորներն են ենթարկվում իր ավանտյուրիզմին, եղան դատավորներ, որոնք պարզապես թքեցին ժողովրդի վարչապետի վրա: Այսպիսի վարքագիծը բնորոշ է դատավորներին: Նրանց աշխատանքից հեռացնելը գրեթե անհնար է, նրանց լավագույն դեպքով կարելի է վախեցնել, շանտաժի ենթարկել վանեցյան արթուրի հիմնարկով, բայց, ինչպես տեսնում ենք, առ այսօր ժողովրդի վարչապետը չի կարողացել կոտրել Սահմանադրական դատարանի անդամներին և շատ այլ դատավորների: Իսկ բանն այն է, որ Փաշինյան Նիկոլն առանց ենթական դատական համակարգի կտապալի իր բոլոր նախագծերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ, վերցնենք Ռոբերտ Քոչարյանի գործը: Ակնհայտ է, որ Քոչարյանի՝ ազատության մեջ գտվելը լուրջ խնդիր է ժողովրդի վարչապետի համար: Քոչարյանին կարելի է ազատությունից զրկել, բայց հեղինակությունից զրկել հնարավոր չէ, իսկ այն, որ երկրորդ նախագահը լուրջ հեղինակություն է վայելում, փաստ է: Բացի այդ, Փաշինյան Նիկոլին հանձնարարված է գլխատել ռազմաքաղաքական էլիտան, իսկ այդ խնդիրը նույնպես չի լուծվի առանց գրպանային դատարանի, էլ չեմ խոսում անցումային արդարադատության և նոր դատարանների ստեղծման մասին, որոնք ժողովրդի վարչապետին անհրաժեշտ են սեփականության վերաբաշխման համար: Լավ, ի՞նչ անի ժողովրդի վարչապետը, ինչպե՞ս իրագործի թե պրն Բոլթոնի, թե իր անձնական նախագծերը:

Այլասերված համասեռամոլ գրիգորյան վահեի պլանը տապալվեց՝ երկրի նախագահից մինչև ՍԴ դատավորներ ասացին, որ վերաբերվում են դրա ասածին ու գրածին որպես ինչ-որ մեկի անձնական կարծիք: Վենետիկյան հանձնաժողովը չողջունեց ժողովրդի վարչապետի՝ ՍԴ-ն տապալելու ծրագիրը: Այն, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս դատավորներն ուղղակի կհրաժարվեն թողնել իրենց պաշտոնները հանուն Փաշինյան Նիկոլի երազանքների իրականացմանը, նույնպես հստակ է: Լավ, բա ի՞նչ անի ժողովրդի վարչապետը, երբ շատ շուտով Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի, վեթինգը չի իրականանա, իսկ անցումային արդարադատության մասին խոսելն էլ ավելորդ կլինի:

Ժողովրդի վարչապետին մեկ տարբերակ է մնում այս իրավիճակում՝ դիմել նախրին: Եթե հայտարարված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն դատական իշխանությունն էլ պիտի պատկանի ժողովրդին, այսինքն՝ Փաշինյան Նիկոլի նախրին: Հնարավոր է, ժողովրդի վարչապետը ՍԴ շենքի պաշարում կազմակերպի, դիմի այլ բռնությունների՝ Օսիպյանի հիմնարկի օգնությամբ կամ անգործության շնորհիվ: Եվ այդ օրը կսկսվի ամենահետաքրքիրը՝ ժողովրդի վարչապետի և նրա նախրի կործանման դրաման: Ամենևևին էլ պատահական չէ, որ Փաշինյան Նիկոլն արդեն այսօր խոսում է տանկերից, նա շոշափում է հանրության կարծիքն ու վերաբերմունքը: Հավանաբար, նա հիմա ուսումնասիրում է Բորիս Ելցինի կողմից ՌԴ ՍԴ լուծարման օպերացիան, որն անմիջապես ողջունվեց Արևմուտքի կողմից: Բայց իրավիճակն է տարբերվում: Ելցինի ընդդիմադիրներն այն ժամանակ կոմունիստներն էին, որոնք 1993-ին 10 հազար մարդ էլ չէին կարողանա փողոց հանել 150 միլիոն բնակչություն ունեցող երկրում: Այսօր Փաշինյան Նիկոլի ընդդիմախոսները փողոց կհանեն առնվազն 20-30 հազար հոգի, և դա չի լինի փաշինյանական նախիր՝ դա կլինի Սորոսի վաստակներից ու անձամբ Փաշինյանի թիմից զզված զանգված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչևէ, ամեն ինչ գնում է նրան, որ աշնանը երկրից կտեղափոխվեն Սորոսի և այլ բոզերի բոլոր վաստակները, Փաշինյան Նիկոլը կամ կհայտնվի վանեցյանի խցում, կամ ԱՄՆ-ում (եթե հասցնի փախչել): Իսկ մենք կմնանք սրանց թողած ավերակները վերականգնելու համար:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով