Մոսկվան պահանջում է վրաց հեռուստալրագրողի արտահանձնումը

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան, որը երեկ հաղորդման մեկնարկին հայհոյանքներ էր տեղացել Ռուսաստանի Դաշնության նախագահ վլադիմիր Պուտինի հասցեին, պետք է Ռուսաստան արտահանձնվի և կանգնի դատարանի առաջ:

Ինչպես գրում է apsny.ge կայքը, այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: «Դա հնչել է նաև Դումայի խոհրդի նիստին, և բոլորը համաձայն էին այն կարծիքին, որ հարկավոր է քրեական պաատսխանատվության ենթարկել Վրաստանի ներկայացուցչին, որն իրեն գռեհիկ և անվայել է պահել՝ վիրավորելով մեր երկրի ղեկավարին: Պետք է նրան մեր երկիր արտահանձնել, որպեսզի մեր դատարանը որոշի՝ ըստ մեր երկրի օրենսդրության ինչպիսի միջոցով պատասխանատվության ենթարկի նրան, իսկ հետագայում արդեն կորոշի՝ որտեղ է նա կրելու պատիժը. Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի տարածքում»,- ասել է Վոլոդինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան հաղորդավարի հայհոյանքներից հետո Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցն է դիտարկում, մասնավորապես՝ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովն արդեն աջակցել է Վրաստանից գինու և հանքային ջրի ներկրումը, ինչպես նաև ՌԴ-ից դեպի այդ երկիր դրամական փոխանցումները դադարեցնելու նախաձեռնությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով