Մոսկվայում մահացել է հայ գործարար, ով վերջին 10 տարիներին անվճար հաց է բաժանել ռուսներին

Կյանքից հեռացել է հայ գործարար Մամուդ Շավերշյանը, ով ավելի քան 10 տարի Ռուսաստանում անվճար հաց է բաժանել: Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն:

Մամուդ Շավերշյանը Վլադիմիրի շրջանի Ստրինինո գյուղի բնակիչ է : Մոսկվայում մի քանի սննդամթերքի խանութների սեփականատեր: Մոտ 10 տարի առաջ սեփական նախաձեռնությամբ սկսում է բարեգործությամբ զբաղվել և որոշում թոշակառուներին, աղքատներին եւ հաշմանդամներին անվճար հաց բաժանել :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շավերշյանի սննդամթերքի խանութների դիմաց ամեն օր հերթեր էին գոյանում անվճար հաց ստանալու համար , մարդիկ արցունքները աչքերին աղոթում էին մեծ հայի համար : Շավարշյանը տեսնելով այս ամենը , հերթի մեջ գտնվող երեխաներին նաև անվճար քաղցրավենիք սկսեց բաժանել :

Չնայած այս ամենին , շատերը սկսեցին բողոքել , որ հացի քանակը պետք է ավելացնել , բողոք դիմումները նույնիսք ուղարկվեցին մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Շատերը չգիտեն , որ այս ամենը Շավերշյանի սեփական նախաձեռնությամբ է արվում , ոչ թե՝ պետության կողմից:

Հացի անվճար բաժանելու գաղափարը գործարարի մոտ առաջացել էր Մեծ հայրենական պատերազմի մասնակից պապի խոսքերից հետո. «Մարդիկ միշտ օգնության կարիք ունեն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ հաղորդել էին, որ բացի անվճար հաց բաժանելուց, գործարար Մամուդ Շավերշյանը երկար տարիներ հովանավորել է նաև այն դպրոցը, որտեղ նա սովորել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով