«Մոռացկոտ» Նիկոլը, «ակԾիվիստ» Հայկոն ու «անտեր» Երևանը. 7or.am

7or.am-ը գրում է

Նիկոլ Փաշինյանի և նրա «նշանակած»Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ ամնեզիայի սրացում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս իշխանությունների համար այցեքարտ է դարձել նախկինում արած հայտարարությունները և խոստումները մոռանալը։ Փաշինյանը շատ դեպքերում անում է այն, ինչ խոստացել էր չանել և չի անում այն, ինչ խոստացել էր անել։

Շատերն են, թերևս, մոռացել, որ «ժողովրդի» վարչապետ դառնալուց առաջ Նիկոլ Փաշինյանը 2017թվականին որպես Երևանի քաղաքապետի թեկնածու թռչկոտում էր ավտոտնակների վրա ու այդ թռչկոտումների արանքում խոստանում մայրաքաղաքի հին շենքերի վերելակների խնդիրը լուծել՝ վերելակի արտադրություն դնելով։ Հիմա նրա «մարդը» նշանակվել է Երևանի ղեկավար, բայց գեթ մեկ վերելակ չի փոխարինվել նորով, իսկ արտադրությունից ձայն-ծպտուն չկա։ Մինչդեռ Հայկոն նախընտրական քարոզչության փուլում խոստանում էր փոխել «մահվան վերելակները»։

Հայկոն խոստանում էր նաև Երևանը մաքրել աղբից, բայց նրա կառավարման շրջանում մեր քաղաքը թաղվել է աղբի մեջ, իսկ որպես քավության նոխազ ընտրվել է «Սանիտեքը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկոն իր «շեֆի» պես «մոռացկոտ» է։ Նա անարժանապատիվ գազելները խոստանում էր փոխարինել արժանապատիվ ավտոբուսներով, բայց խոստումը խոստում է մնացել։

Ուշագրավն այն է, որ քայլարածները հիմա ֆեյսբուքյան հարցում են անցկացնում, թե բա՝ համաձայն կլինե՞ք, որ քաղաքային տրանսպորտի գինը դառնա 150 դրամ կամ նույնիսկ 200 դրամ և ավելի։

Կարգին Հայկոն կարգին բան չի անում։ Ով՝ ով, բայց ինքը բարոյական իրավունք չունի տրանսպորտի գինը թանկացնել, եթե անգամ աշխարհի լավագույն տրանսպորտային միջոցները բերի Երևան, քանզի մի քանի տարի առաջ «աչոկներ» էր հավաքում՝ դեմ գնալով քաղաքային տրանսպորտը 150 դրամ դարձնելու նախաձեռնությանը։ Է՛հ, նախկիններն էլ էին ասում, որ պետք է տրանսպորտի բարելավումը զուգորդվի ուղեվարձի թանկացմամբ, բա ինչո՞ւ էիք պոպուլիզմով զբաղվում ու ասում, որ դա թույլ չեք տա, ա՛յ «ակԾիվիստներ»։

Հայկոն դեմ էր 150 դրամին նույնիսկ այն դեպքում, եթե տրանսպորտային համակարգը բարելավվի։ Նա ու իր նմանները, որոնց մի մասն այժմ քայլարած է դարձել, պատռում էին իրենց հետույքներն ու կոկորդները և հայտարարում, որ Տարոն Մարգարյանն իրավունք չունի թանկացնել տրանսպորտը։

Ի դեպ, որպես քաղաքապետի թեկնածու՝ Հայկոն խոստանում էր, որ տրանսպորտը չի թանկանալու։ Այնպես որ, հիմա թող նեոբոլշևիկյան մեթոդներ չկիրառեն, թե բա՝ ֆեյսբուքյան աշխատավորական կոլեկտիվները կողմ են, որպեսզի 150 դրամ դառնա բարելավված երթուղայինը։ Նույնիսկ եթե ՖԲ հարցումն արտահայտում է մայրաքաղաքի բնակիչների ճնշող մեծամասնության կարծիքը, միևնույն է, բարոյականությունը պահանջում է, որպեսզի թանկացնողը Հայկ Մարությանը չլինի։

150 դրամին դեմ լինելու ձև բռնած Հայկոն չի կարող թանկացնել տրանսպորտը, ինչպես որ, օրինակ, Պարույր Հայրիկյանը չի կարող կողմ լինել ԽՍՀՄ վերականգնմանը, եթե նույնիսկ իր համար պարզած լինի, որ ճիշտը վերականգնելն է։ Քաղաքականությունը սկզբունքներ ու բարոյականություն է պահանջում, որքան էլ որ հակառակը պնդեն։

Միայն անբորայականն է մոռանում, թե ինչ կոդով է եկել իշխանության։ Երբ մեկը, որպես Ղարաբաղյան շարժման ու «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչ, հասավ իշխանության ու հետո հայտարարեց, թե բա՝ Ղարաբաղի հարցն է խանգարում, որ Սերգո ջանը լավ ապրի, ապա դա խոսում էր տվյալ սուբյեկտի բարոյական նկարագրի մասին։

Մի խոսքով, եթե տրանսպորտը դարձավ 150 դրամ, ապա Հայկոն պետք է հրաժարական տա, եթե, իհարկե, գիտի, թե ինչ է նշանակում սկզբունքներ և բարոյականություն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով