Մի քանի «ինչու»–ներ Իջևանի «հերոսամարտի» շրջանակներում.Անդրանիկ Թևանյան

Ինչո՞ւ 2008թ. մարտի 1–ին ոստիկանների վրա քարեր ու մոլոտովի կոկտեյլներ նետողները, ինչպես նաև կրակոցներ արձակողները հպարտ և ազատատենչ քաղաքացիներ էին և արժանի էին բյուջետային փոխհատուցում ստանալուն, իսկ ահա 2019թ. հուլիսի 17–ին Իջևանում ճանապարհ փակողները և ոստիկանների վրա քարեր նետողները՝ օրինախախտ քաղաքացիներ ու համարյա «սևեր»։ Իջևանում տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրվելո՞ւ է։

Ինչո՞ւ 2019թ. դեպի Վրաստան տանող մայրուղին համարվում է ռազմավարական, որը չի կարելի անգամ 1 րոպե փակել (Տավուշի մարզպետի շատ ճիշտ գնահատականը), իսկ ահա 2018թ. այն կարելի էր փակել, այն էլ՝ ժամերով կամ օրերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչո՞ւ պետք է 2008թ. մարտի 1–ին մարմնական վնասվածք ստացած 189 ոստիկան համարվի ռեժիմի սպասարկու և արժանանա բացասական գնահատականի, իսկ ահա 2019թ. տուժած 12 ոստիկանը՝ բարի և գովասանքի արժանի ծառայող։ Չէ՞ որ երկու դեպքում էլ Օսիպյանը ոստիկանական թիմում է եղել։ Չէ՞ որ երկու դեպքում էլ քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին ու հարձակվել են իշխանության ներկայացուցչի վրա։

Եվ վերջում։ 2008թ. բախումների ժամանակ զոհվեց 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ 2019թ. Իջևանում բախումների արդյունքում զոհեր չեղան, բայց չէր բացառվում, որ լինեին։ Կարո՞ղ եք կռահել, թե ինչու, ի տարբերություն 2008–ի, 2019–ին, բարեբախտաբար, զոհ չունեցանք։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան   գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով