Միջադեպ՝ Մոսկվայում. Ալեն Սիմոնյանին և նրա ղեկավարած պատվիրակությանը «գոու հոմ» են արել. «Իրատես»

«Ասում են, թե իշխանությունների արտաքին քաղաքականությունը ֆիասկո է գրանցում բոլոր ուղղություններով, հատկապես ռուսական: Վերջերս բավականին հետաքրքիր միջադեպ է արձանագրվել Ալեն Սիմոնյանի ղեկավարած հայ-ռուսական պատվիրակության Մոսկվա կատարած այցի ժամանակ. պատվիրակությունը մեկնել էր մասնակցելու 31-րդ համատեղ նիստի աշխատանքներին:

Պարզվում է` մեր պատվիրակությանն առավոտ շատ վաղ հյուրանոցից` ճամպրուկներով «գոու հոմ» են արել, երբ Հայաստան թռիչքը պետք է երեկոյան լիներ, մերոնք ճամպրուկները թողել են ավտոբուսում, մասնակցել հանդիպումների, ապա փոխվել են նույն ավտոբուսում, մեկնել օդանավակայան` թռիչքի:

«Նման բան երբեք հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չէր եղել»,- ասաց «ականատեսներից» մեկը: Ի դեպ, պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանն այդ այցի ընթացքում հանդիպում է ունեցել Պետդումայի նախագահի տեղակալ Ս. Նևերովի հետ: Ուշագրավ է, որ այդ մասին Դումայի պաշտոնական ռեպորտաժի նկարում կա միայն Ս. Նևերովի նկարը, իսկ թիկունքից նկարված «մարդն» ամենևին էլ Ալեն Սիմոնյանը չէ»:

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչների. lurer.com

26.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով