Մինչեւ օգոստոսի վերջ Նիկոլից պահանջվում է խորհրդարանում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրել է.

Օրերս Հայաստանից շուրջ 200 հոգի սորոսական եւ  սորոսամերձ կազմակերպություններից մեկնել են Վրաստան, այնտեղ դասընթացներին մասնակցելու համար, որպեսզի ձեռք բերեն փորձառություն Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանում անցկացնելու համար: Բանն այն է, որ մինչեւ օգոստոսի վերջ Նիկոլից պահանջվում է խորհրդարանում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որը նախատեսում է միասեռականների համար ամենազզվելի արտոնությունները: Այս օրերին նման պահանջ է դրվել նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վերհաժողովում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկասկած Նիկոլը հասկանում է, որ այդպիսի որոշում ԱԺ-ում հաստատելը կբերի մեծ դժգոհությունների ու զանգվածային բողոքի դրսեւորումների եւ այդ 200 հոգին պետք են քարոզչական ակտիվություն ապահովելու համար, ինչպես սոցցանցերում այդպես էլ ԶԼՄ-ներում եւ այլ հարթակներում:

Հայտնի է նաեւ, որ որոշ ԶԼՄ-ներին, այդ թվում Հ1-ին, հանձնարարված է ակտիվորեն շոշափել ԼԳԲՏ-ների եւ գենդերային այսպես կոչված իրավունքների թեման:

Այնպես որ, շուտով սպասվում են շատ ակտիվ հասարակական զարգացումներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով