Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն.«Ժողովուրդ»

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է: Կարեն Ավագյանի հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցներին վաղուց էին զգուշացրել, բայց վերջնական «բոթը» ստացել են վերջերս: Հիմնադրամի տնօրեն Արգամ Արշակյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ՀԵՀ-ը լուծարվում է այլ կառույց դառնալո՞ւ համար, թե՞ ընդհանրապես վերանում է: Ասաց միայն, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում հարցն ընդգրկված է: Ի դեպ, երեկ կառավարության կայքում նիստի օրակարգում հարցի նախագիծը դեռ ընդգրկված չէր: Հիմնադրամն ունի 40 աշխատակից, այսինքն՝ 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի հովանու ներքո գործած հիմնադրամի նախկին տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հեղափոխությունից հետո առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ յուրացման մեղադրանք առաջադրվեց, գործն արդեն դատարանում է: Մայիսից կառույցը ղեկավարում է Արշակյանը, որը նախկինում հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգողն էր: Ի դեպ, հիմնադրամի՝ Տերյան փողոցում գտնվող նորակառույց շենքը տրամադրվել է Հայաստանի համահայկական խաղերի համաշխարհային խորհրդին՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Արշակյանն ասաց, որ դա ժամանակավոր է, մինչեւ սեպտեմբերի 1-ը վարձակալել են: Բայց չի բացառվում, որ խաղերի հաճախականությունը մեծացվի՝ դրանք հրավիրվեն ոչ թե 4, այլ 2 տարին մեկ, եւ կազմկոմիտեին մշտական գործունեության համար շենք պետք լինի»::

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով