«Մեր երկրում պետք է լինի քաղաքական ուժ ,որը պայքարի».Վահան Բաբայան

Երբ 2016թ հուլիսի 9-ին Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր համագումարում ես հայտարարեցի այն մասին,որ մեր երկրում պետք է լինի քաղաքական ուժ ,որը պայքարի արկածախնդրության,ցնցումների,երկիրը դեպի անկայունություն և ատելություն սերմանողների դեմ ,այդ պահին շատերը չպատկերացրեցին ինչի մասին է խոսքը։Շատերը նաև հարցադրումներ էին անում,թե նոր ասելիք չկա քաղաքական դաշտում։

Այս վերջին ժամանակները դարձան ապացույց այն բանի,որ երկրում ստեղծվել է այնպիսի ատելության քարոզչական հնարքներ իրագործելու իրավիճակ,որ այո՛մեր երկրին շատ անհրաժեշտ է դառնում սթափ ,առանց հայհոյանքների,առանց կեղծ հեղափոխականության ,առանց բռնությունների քարոզի պոզիտիվ կուսակցություն։
Ռեֆորմիզմը այդ խնդիրների լուծման խաղաղ բանալին է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով